Եգիպտոսի դատարանը հաստատել է դատավճիռը. Մուրսիին կախաղան կհանեն

Եգիպտոսի դատարանը հաստատել է դատավճիռը. Մուրսիին կախաղան կհանեն

PanARMENIAN.Net - Եգիպտոսի քրեական դատարանը վերջնական դատավճիռ է կայացրել նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի գործով: Իսլամիստական ուղղվածության քաղաքական գործիչը դատապարտվեց մահապատժի` Մուրսիին կախաղան կհանեն: Դատավճիռը վերաբերում է 2011-ի հունվարին բանտից փախուստի մեղադրանքին:

Դատավճռի հրապարակումը հեռարձակվել է պետական հեռուստատեսության ուղիղ եթերով: Պաշտպանությունը հայտարարել է դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին:

Ինչպես հայտնում է Reuters-ը, մահապատժի են դատապարտվել նաև «Մահմեդական եղբայրների» հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադիան և խմբավորման ևս 13 անդամ: Այժմ նրանք փախուստի մեջ են:

Հունիսի 16-ի առավոտյան դատարանը դատապարտեց Մուրսիին և ևս 17 իսլամիստի ցմահ բանտարկության (համապատասխնում է բանտարկության 25 տարվան) լրտեսության համար:

«Մահմեդական եղբայրների» մյուս 3 առաջնորդների` Հայրաթ էլ Շաթերի, Մոհամմեդ էլ Բելթագիի և Ահմեդ Աբդեաթիի մասով, դատարանը հաստատեց պետական դավաճանության և լրտեսության համար մահապատիժները, հայտնում է Ռոսբալտը:

Մայիսի 16-ին Եգիպտոսի նախկին նահագահ Մուհամմեդ Մուրսին մահապատժի դատապարտվեց: Կահիրեի քրեական դատարանը հրապարակել է նրա և «Մահմեդական եղբայրների» առաջնորդների դատավճիռը երկու գործով` պետական դավաճանության և հօգուտ օտարերկրյա պետության լրտեսության, ինչպես նաև 2011-ի հունվարյան հեղափոխության օրերին բանտից «Մահմեդական եղբայրների» զանգվածային փախուստի վերաբերյալ:

Ըստ առկա տեղեկատվության, «Մահմեդական եղբայրներ» շարժումն այժմ քննում է Եգիպտոսի քաղաքացիությունից Մուրսիի հրաժարվելու հնարավորությունը` մահապատժից խուսափելու համար: Այդ դեպքում պետության նախկին ղեկավարը կարող է արտաքսվել երկրից վերջերս Եգիպտոսում ընդունված օրենքի հիման վրա, որը նախատեսում է նման ընթացակարգ: Նման իրավիճակ եղավ օրերս շարժման ակտիվիստներից մեկի` Մուհամմեդ Սուլթանի դեպքում, որը ցմահ ազատազրկման է դատապարտված: Եգիպտոսի քաղաքացիությունից հրաժարվելուց հետո նա արտաքսվեց ԱՄՆ-ից, քանի որ ուներ այդ երկրի անձնագիրն ու ԱՄՆ իշխանությունները համաձայնվեցին ընդունել նրան:

Ըստ վերլուծաբանների, Մուրսիին բարդ կլինի ամերիկյան անձնագիր ստանալ, սակայն, ըստ որոշ տվյալների, նա միանգամայն կարող է հավակնել Թուրքիայի քաղաքացիությանը: Շարժման մասնակիցները մտավախություն ունեն, որ Եգիպտոսի ղեկավարությունը կխոչընդոտի իրադարձությունների նման զարգացումներին նույնիսկ Արևմուտքի կողմից ճնշման առկայության դեպքում: Բացի այդ, ի տարբերություն Սուլթանի, Մուրսիին մահապատիժ է սպառնում, ինչը ևս կարող է իր ճշգրտումները մտցնել իրավիճակում

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---