Սևանա լիճ է բաց թողնվել 43.000 գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ24 հունիսի 2015 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի հսկողության ներքո Սևանա լիճ առաջին անգամ արտահերթ բաց է թողնվել 43.000 գեղարքունի և ամառային իշխանի մինչև 30 գրամ կշռող մանրաձուկ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և Սևանա լճում իշխանի վերականգնման ծրագրի շրջանակներում: Ծրագիրn իրականացվում է ցանցավանդակային պիլոտային աշխատանքներ իրականացնող «Էմի ֆուդ» ՍՊԸ-ի կողմից մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակում: Բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը և այլ կազմակերպությունների ու հարակից համայնքների ներկայացուցիչներ, տեղեկացնումն է ՀՀ բնապահպանության նախարարությունը: «Քանի որ Սևանում իրականացնում ենք շատ կարևոր ծրագիր, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետ նպատակահարմար գտանք ձկան պաշարների ավելացման ծրագիրն ավելի վաղ սկսել` մինչև «Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից գործարանի կառուցումը: Առաջիկայում եթե մենք կարողանանք բացթողումներն իրականացնել ըստ նախատեսվածի ևս մի քանի տարի, ապա այն թույլ կտա մեզ հետագայում հստակ խոսել Սևանում արդյունագործական ձկան պաշարների մասին և լուծել արդյունագործական ձկան որսի խնդիրը», - ասել է նախարաը: Գրիգորյանը նաև հայտնել է, որ հիմնադրամը նպատակահարմար է գտել այս տարի ևս 200-300 հազար մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ: ՀՀ կառավարության հունիսի 10-ի նիստի որոշմամբ Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով 2015 թվականի երկրորդ եռամսյակում անհատույց տրամադրվի 1 մլրդ դրամ: Նախարարը ևս մեկ անգամ դիմել է ազգաբնակչությանը, որպեսզի բնապահպանության նախարարության կողմից հաստատվող Սևանում որսի արգելքի ժամանակահատվածում` ձկան ձվադրման ժամանակ, զերծ մնա ձկնագողությունից, որպեսզի հետագայում հնարավոր լինի խոսել արդյունագործական որսի մասին: Ռաֆիկ Գրիգորյանը, խոսելով ծրագրի սոցիալական բաղադրիչի մասին, հայտնել է, որ այն թույլ կտա մարզում ստեղծել մոտ 5 հազար աշխատատեղ: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը հայտնել է, որ Սևանում իրականացվելու են ոչ միայն ձկան բացթողնման, այլ նաև բնապահպանական այլ ծրագրեր: Մասնավորապես` կատարվելու են գետերի հուների մաքրոման աշխատանքներ, որպեսզի ձուկը կարողանա բնականոն ձևով ձվադրել ու վերարտադրվել, ինչպես նաև Սևանում կառուցվելու են մաքրման կայաններ: Նախարարի հրամանով ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման վայրերում երեք օր կազմակերպել շուրջօրյա հսկողություն: Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը սահմանում է երկարաժամկետ հատվածում ճյուղի զարգացման համար անհրաժեշտ միասնական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները: Ծրագրի նպատակին հասնելու ուղիներն են. Սևանա լճում մինչև 2023թ. մոտ 50 000 տոննա լճի էնդեմիկ ձկնատեսակների էկոլոգիապես կայուն արտադրության կազմակերպում և ամբողջական արժեշղթայի զարգացում, բնական վերարտադրության պայմանների ստեղծում, Սևանի հիմնադրամի հզորացում, միջոցների հատկացում Սևանի հիմնախնդիրների լուծմանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |