Հայաստանը դեռ պատրաստ չէ խոսել ԵՄ-ին լիիրավ անդամակցության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկա դրությամբ պատրաստ չէ խոսել ԵՄ-ին լիիրավ անդամակցության մասին: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Վարդան Օսկանյանը Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, քանի Եվրամիությունը չորոշի` ինչպես նա պետք է ընդլայնվի, խոսակցություններն այդ հարցով որեւէ իմաստ չունեն: «Մեր խնդիրն է առավելագույնս կատարել Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը»,- ասել է նա:



Իր հերթին, Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Թուոմիոյան ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր իր ձեւաչափն է ընտրում տարբեր կառույցների հետ շփման ժամանակ, լինի դա ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն: «Ֆինլանդիան չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ եւ չի պատրաստվում դառնալ այդպիսինը, սակայն եթե, օրինակ, Հայաստանը ցանկանա այդպես վարվել, դա իր գործն է, եւ ոչ ոք դեմ չի լինի»,- ընդգծել է Ֆինլանդիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---