Արաբական կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել Եմենում ՄԱԿ ներկայացուցչությանը30 հունիսի 2015 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Շիա հոուսիթ ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել Եմենում ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցչությանը Եմենի Ադեն քաղաքում: Կառույցը լրջորեն վնասվել է, իսկ պահակազորի անդամներից մեկը` վիրավորվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքի վրա հղումով: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ավիահարվածը: «Նա վստահ է, որ միջադեպը միայն շեշտում է, որ Եմենում երկարաժամկետ խաղաղության կարելի է հասնել միայն դադարեցնելով ռազմական գործողություններն ու նստելով բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել է Հաքը: Ըստ նրա, Պան Գի Մունը կոչ է արել հետաքննել հունիսի 28-ի ավիահարվածի հանգամանքները, հայտնում է Lenta.ru-ն: Կոալիցիան ռմբակոծությունները սկսեց 3 ամիս առաջ, երբ Եմենից վտարեցին նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին` նրան պաշտոնանկ արեցին շիա ապստամբ հոուսիթները: Երկրի արևելքը, ներառյալ մայրաքաղաք Սանան, շիաների հսկողության տակ է: Հոուսիթների և Հադիին հավատարիմ ուժերի միջև կատաղրի մարտերը շարունակվում են հարավային Ադեն նավահանգստի համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |