Ոստիկանությունը հեռացրել է ջրցանն ու Բաղրամյանի բացումը թողել ցուցարարների ողջամտությանը 2 հուլիսի 2015 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի Բաղրամյան պողոտայում տասնմեկերորդ օրը շարունակվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը համակարգող նոր խումբը չի պատրաստվում ոստիկանության հետ բանակցել ակցիան այլ վայր տեղափոխելու հարցով։ Այդ մասին հուլիսի 1-ին ասել է համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր հերթին հայտարարել է, որ Բաղրամյան պողոտայի բացումը ոստիկանները թողնում է ցուցարաների ողջամտության վրա: «Ապօրինի փակվել է Բաղրամյան պողոտան, ոստիկանությունը պարբերաբար զգուշացնելու է, որ վերականգնվի հասարակական կարգը, անհամաչափ սահմանափակվել է այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը», - ասել է Օսիպյանը, մեջբերում է Panorama.am-ը: Հավաքն այլ վայր տեղափոխելու հարցով բանակցությունների հորդորով ոստիկանությունը ցուցարարներին է դիմել հուլիսի 1-ին հրապարակած հայտարարությունում՝ զգուշացնելով, որ Բաղրամյան պողոտայում մնալու դեպքում «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։ Միևնույն ժամանակ, կառույցից հույս են հայտնել, որ «վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»։ Հայտարարությունից ելնելով՝ ոստիկանությունը հուլիսի 2-ին Բաղրամյանից հեռացրել է ջրցան ու զրահապատ մեքենաները: Այժմ այնտեղ կանգնած է ոստիկանական 3 մեքենա: «Այսօր այսպես է նպատակահարմար»,- բացատրել է Օսիպյանը՝ հավելելով, որ վաղվա օրվա առանձնահատկությունից ելնելով չեն բացառվում այլ քայլեր ոստիկանության կողմից: Հունիսի 30-ի երեկոյան Բաղրամյանում իրավիճակի որոշակի սրում էր եղել, որի պատճառը ցուցարարների պահանջն էր՝ բարձրախոսներ տեղադրել աղբամաններից պատրաստված բարիկադների վրա։ Ոստիկաններն արգելել են դա անել՝ նշելով, որ մոտակա շենքերի բնակիչները բողոքել են ցուցարարների աղմուկից: Ավելի ուշ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հեռացել են ակտիվիստների շարքերից, վերջիններս անջատել են երաժշտությունը։ Իրավիճակը հանդարտվել էր։ Ոստիկանությունն ավելի ուշ պողոտայից բերման էր ենթարկել ալկոհոլ օգտագործած 3 անձի, որոնց ներկայության մասին տեղեկացրել էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցները: Ավելի վաղ՝ հունիսի 30-ի երեկոյան, պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը չեղարկելու պահանջով երկու երիտասարդ՝ Հայկը և Հարությունը, հացադուլ էին հայտարարել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |