ՀԷՑ-ն ընդդեմ «Նաիրիտ»-ի. Գործարանը սնանկ ճանաչելու գործով նիստը հետաձգվել է 2 հուլիսի 2015 - 11:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ապրիլի 7-ին դիմել է Երևանի Շենգավիթ վարչական դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը, սակայն արդեն մի քանի անգամ շարունակվող դատական նիստերի արդյունքում ոչինչ չի որոշվել: Հուլիսի 1-ին դատարանը որոշել է հետաձգել նիստը մինչև սեպտեմբեր, գրում է Panorama.am-ը: «Նաիրիտ»-ը ՀԷՑ-ին պարտք է 1,2 մլրդ դրամ: «Այժմ բանակցություններ են ընթանում ՀԷՑ-ի հետ և իմ կարծիքով, պետք է որ լավ լինի, մանավանդ, որ կառավարությունը ևս շահագրգռված է, որ գործարանը վերագործարկվի: Ես համոզված եմ, որ թեկուզ 1% շանս լինելու դեպքում կառավարությունն ամեն ինչ կանի, որ գործարանը վերագործարկվի», - ասել է գործարանի իրավաբան Արմեն Աբովյանը: ՀԷՑ-ի կողմից «Նաիրիտ»-ի սնանկացման դեմ սա արդեն երկրորդ հայցն է` նախորդ անգամ գործարանը կատարել է իր պարտավորությունները: Այս դեպքում էլ, «Նաիրիտ»-ում հույս ունեն, որ գործարանը կկատարի իր պարտավորությունը և սնանկ չի ճանաչվի: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները: ՀԲ-ին դիմել էր ՀՀ կառավարությունը՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: Ուսումնասիրությունն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, դրանք ամփոփել է Համաշխարհային բանկը: Ըստ հաշվետվության, գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ ՀՀ դրամը ($250 մլն), որի մեջ է մտնում ԱՊՀ Միջպետական բանկի չմարված, պետական երաշխիքով ապահովված վարկը: Այդ ժամանակահատվածում ընկերությունը որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերի կատարման համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին: Երևանի ՋԷԿ-ին ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ ՀՀ դրամ ($48 մլն): Ըստ փորձագետների, եթե այս վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա` տարեկան մոտ 2-3 մլրդ ՀՀ դրամի չափով ($4-6 մլն) աշխատավարձերի վճարման և գործարանի պահպանության համար: Հաշվետվությունում նաև նշվում է, որ «Նաիրիտ»-ի մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի (ՊՔԿ) կանխատեսվող շուկայական գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ: Ընկերության հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը ՀՀ կառավարության համար հիմք կհանդիսանան քննարկման, ինչպես նաև որոշում կայացնելու համար: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարել էր էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց են անցկացնում Երևանի կենտրոնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել, իսկ վնասները կազմել են 10.7 միլիարդ դրամ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |