Պրահայի քվադրինալեում ներկայացված Ցեղասպանության մասին «Կարմիր կարկուտը» հուզել է բոլորին, թուրքերին ևս

Պրահայի քվադրինալեում ներկայացված Ցեղասպանության մասին «Կարմիր կարկուտը» հուզել է բոլորին, թուրքերին ևս

PanARMENIAN.Net - Պրահայի 13-րդ ﬕջազգային Քվադրինալեին (հունիսի 18-28) մոտ 70 մասնակից երկի կողքին Հայաստանը ներկայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով: Ըստ Պրահայի Քվադրինալեի պաշտոնական տվյալների, միջոցառման շրջանակներում մոտ 180 հազար այցելու էր գրանցվել: Հայկական տարածքը տասնօրյա ցուցադրությունների ընթացքում լեփլեցուն էր օտարերկրյա հազարավոր այցելուներով:

Կազմակերպիչները հայտնում են, որ Հայոց ցեղասպանության թեման հուզել է օտարերկրյա հանդիսատեսին՝ անկախ նրանց տարիքային, ազգային և կրոնական պատկանելությունից: Տպավորված հանդիսատեսը հեռանում էր արցունքներն աչքերին կիսելով իրենց հույզերը կազմակերպիչների հետ:

Հիմնական ցուցադրությունից զատ, «Հայկական օր» միջոցառման շրջանակում օտարերկրյա հանդիսատեսին է ներկայացվել Հայաստանում բնակվող Հայոց ցեղասպանության վերապրածների կյանքի պատմությունները: Միջոցառման պատվավոր հյուր` Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, խոսելով Ցեղասպանության վերապրածների մասին, նշել է նաև իր՝ ցեղասպանություն վերապրած սերունդ լինելու փաստը։

Հայկական տարածքում տեղադրված տպավորությունների գրքում հարյուրավոր արձագանքների կողքին աչքի ընկան ազգությամբ թուրք հանդիսատեսի գրառումները. «Սիրով Թուքիայից», «Ողջույն Թուքիայից», «Շատ գեղեցիկ է, շնորհակալություն», «Ներողություն» և այլն:

«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գաղափարային հիմքը՝ հայ ազգին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի ﬕսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողﬕց արված «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» վավերագրական լուսանկարի պատմությունն էր: Ցուցադրվող ինստալյացիան իր մեջ ներառում էր երեխաների անավարտ խաղի մանիֆեստ դարձած վիդեոարտը և ինստալյացիայի խորհդանշական մաս կազմող առարկաները՝ առաստաղից կախված և կանացի ընկերք հիշեցնող կարկուտները, տիկնիկների քարացած հայացքները, չորացած հողով լի մետաղյա ամանները, փայտե ձին, պատերի ձեռագիր գրվածքները և այլն:

Նախագծի հեղինակ-արվեստագետներն են բեմանկարիչ-համադրողներ Նելլի Բարսեղյանը, Լիլիթ Ստեփանյանը, լուսանկարիչ-ռեժիսոր Վահան Ստեփանյանը, երաժիշտ-կոմպոզիտոր Տիգրան Համասյանը: Նախագծի համակարգող՝ Լիա Մխիթարյան:

Նախագիծը իրականացվել է «Էյվա» արվեստների հիﬓադրաﬕ նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիﬓադրաﬕ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ﬕջոցառուﬓերի տնօրինության աջակցությամբ:

Կարդացեք նաև՝Քվադրինալեում ներկայացվող «Կարմիր կարկուտի» մասին. Ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական ինստալյացիան

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---