ВКонтакте սոցիալական ցանցը սկսել է վերարտադրել Full HD որակի տեսանյութեր 7 հուլիսի 2015 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ավելի քան 860 հազար օգտատեր գրանցված է հայտնի ռուսաստանյան «ВКонтакте» սոցիալական ցանցում։ Վերլուծաբանների խոսքով, նրանց ճնշող մեծամասնությունը ակտիվ օգտատերեր չեն, նրանք գրանցվել են միայն երաժշտական և տեսակոնտենտի օգտագործման համար։ Նորությունը վերաբերում է հենց նրանց․ «ВКонтакте»-ն սկսել է ապահովել Full HD (1920 × 1080) թողունակության տեսանյութերի ներբեռնում և վերարտադրություն՝ 60 կադր վայրկյանում հաճախականությամբ։ Փոփոխվել են նաև կառավարման որոշ էլեմենտներ և թարմացվել է տեսանյութերի արագ առաջանցումը․նվագարկչում հայտնվել են առաջանցման և անհրաժեշտ պահը գտնելու համար հատուկ փոքրիկ պատկերներ։ Այս պահից ներբեռնված տեսանյութերում առաջանցումը կայուն է աշխատում և թույլ է տալիս արագ առաջանցում կատարել մինչև մեկ վայրկյան միջանկյալներով։ Շուտով 1080p տեսանյութերի ներբեռնումը հասանելի կլինի նույնականացված խմբերի և Տեսակատալոգի մասնակիցների համար։ «ВКонтакте» (vk.com) – Եվրոպայում խոշորագույն սոցիալական ցանցը, պատկանում է Mail.Ru Group-ին։ SimilarWeb-ի տվյալներով, «ВКонтакте»-ն Ռուսաստանում և Ուկրաինայում ամենատարածված սոցիալական ցանցն է, ինչպես նաև այն վեցերորդն է աշխարհում։ Նախագիծը մեկնարկել է 2006թ․ հոկտեմբերի 10-ին։ 2015թ․ այցելությունների քանակը կազմել է ամսական 314,7 մլն այցելու։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |