Հետազոտություն․Apple «խելացի» ժամացույցների նկատմամբ պահանջարկն ընկել է 10 անգամ

Հետազոտություն․Apple «խելացի» ժամացույցների նկատմամբ պահանջարկն ընկել է 10 անգամ

PanARMENIAN.Net - Օրերս Pacific Crest Securities վերլուծական ընկերության մասնագետը հայտարարել էր, որ Apple խանութների այցելության վիճակագրությունը, Google որոնողական համակարգի տեղեկությունները, ինչպես նաև առաքման ծավալների մասին տեղեկատվությունը վկայում են՝ հանրությանը ներկայացնելու պահից մինչ օրս Apple Watch «խելացի» ժամացույցների նկատմամբ պահանջարկը կտրուկ անկում է ապրել։ Առավել մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տալիս, որ գաջեթի նկատմամբ պահանջարկի անկումը ոչ թե ուղղակի մեծ է, այլ ընկերության համար աղետալի չափերի է հասնում։

Apple Watch «խելացի» ժամացույցները վաճառվում են ևս յոթ երկրներում։ Այսպես, հունիսի 26-ից սարքերը հայտնվել են Մեքսիկայում, Իտալիայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Թայվանում։ Հայաստանցի օգտատերն առայժմ կարող է ձեռք բերել գաջեթը միայն ընկերության օնլայն խանութում։ Սակայն չնայած վաճառքների աշխարհագրության որոշակի ընդլայնմանը, Slice Intelligence վերլուծական կենտրոնի հետազոտությունը փաստում է՝ նորաոճ գաջեթի նկատմամբ պահանջարկն ընկել է 10 անգամ։ Այսպես, նախնական վաճառքների առաջին շաբաթվա ընթացքում օգտատերերը պատվիրել են մոտ 1,5 մլն ժամացույց՝ յուրաքանչյուր օր գնելով 200 հազար միավոր։ Սակայն արդեն հունիսին Apple Watch-ի վաճառքները կրճատվել են մինչև օրական 20000 միավոր։

Apple Watch-ի վաճառքների մոտ 62 տոկոսը կազմում է ժամացույցների ամենահասանելի՝ Sport տարբերակը։ Տարածվածությամբ երկրորդ տեղում է պողպատյա կորպուսով Apple Watch-ը։ Ինչ վերաբերում է Apple Watch Edition պրեմիում-ժամացույցներին, ապա այն գնել է ընդամենը ԱՄՆ 2 հազար քաղաքացի։

Ոչ վաղ անցյալում KGI կենտրոնի հանրահայտ վերլուծաբան Մին-Չի Կուոն կանխատեսել էր, որ տարվա արդյունքներով Apple-ը կհրաժարվի մոտ 15 մլն «խելացի» ժամացույցներից։ Սակայն, եթե Slice Intelligence-ի կանխատեսումը հաստատվի, ապա անգամ այդ՝ բավականին պահպանողական կանխատեսումն անհասանելի կդառնա Կուպերտինյան ընկերության համար։

«Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---