Ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիները խնդիրներ չունեն երկրում, պնդում է Էրդողանը

PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ «Թուրքիայի համար գլխավոր խնդրիը հայկական սփյուռքն է ստեղծում»: Էրդողանի խոսքերով, կրոնական առաջնորդները, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ հայկական ծագում ունեցող քաղաքացիները խնդիրներ չունեն Թուրքիայում: Կառավարությունը կանոնավոր կերպով հանդիպումներ է անցկացնում նրանց հետ: Պատասխանելով հարցերին, վարչապետ Էրդողանը նշել է, որ Թուրքիայում բնակվում է ապօրինաբար աշխատող հայերի որոշակի քանակ, սակայն «այդ թիվն այնքան էլ մեծ չէ», հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---