ՀՀ-ում 73.000 մարդ շաքարային դիաբետ ունի, այդ թվում` 454 երեխա![]() 11 հուլիսի 2015 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շաքարային դիաբետը մահացության պատճառների առաջին եռյակում է: Առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, երկրորդ՝ ուռուցքները: Այս մասին հուլիսի 11-ին լրագրողներին տեղեկացրել է ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը: Նրա խոսքով՝ շաքարային դիաբետով հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում: «Եթե 2000-ին տարեկան ունենում էինք շաքարային դիաբետի 1000 նոր դեպք, 2010-ին՝ 2-3.000 էին, ապա վերջին տարիներին այդ թիվը կրկնապատկվել է՝ 5-6.000 նոր հիվանդ: Նրանց ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է 73.000, որից 454-ը երեխաներ են», - ասել է բժիշկը, մեջբերում է Panorama.am-ը: Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում կամ երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում: Հիվանդության առաջացման պատճառներից Թորոմանյանն առաջին հերթին նշել է ժառանգականությունը, երկրորդը` ճարպակալումը: Պատճառ կարող են լինել նաև սիրտ-անոթային հիվանդությունները և առհասարակ ապրելակերպը: Այս պարագայում բժիշկը խորհուրդ է տվել հիվանդության կանխարգելումը սկսել առողջ սնունդ օգտագործելով, գրում է Araratnews.am-ը: Նա տեղեկացրել է, որ բոլոր հիվանդները, որոնց անհրաժեշտ է ինսուլին, ապահովված են դրանով: Ինչ վերաբերում է երկրորդ տիպի` 85%-ը կազմող համար երկու շաքարային դիաբետին, լինում է ինսուլինի անբավարարություն: Նման հիվանդները ՀՀ-ում 66.000 են, որոնց ապահովել հակադիաբետիկ դեղերով դեռևս չի հաջողվում: Թորոմանյանի հավաստմամբ՝ բազմաթիվ են հիվանդները, որոնք դեռևս տեղյակ չեն իրենց հիվանդության մասին կամ թաքցնում, անուշադրության են մատնում, ինքնաբուժմամբ զբաղվում: Շաքարային դիաբետը տարածված է աշխարհի բոլոր երկրներում, և ըստ ԱՀԿ-ի տվյալների, աշխարհում ավելի քան 285 մլն դիաբետով հիվանդ (2009) կա, որոնց թիվը 2030-ին կգերազանցի 435 մլն-ը: Հղումներ թեմայով. Գլխավոր էնդոկրինոլոգ. Հայաստանում 73 հազար մարդ հիվանդ է շաքարային դիաբետով (Տեսանյութ). Panorama.am Գլխավոր էնդոկրինոլոգ. Հայաստանում 73 հազար մարդ հիվանդ է շաքարային դիաբետով (Տեսանյութ). Panorama.am Գլխավոր էնդոկրինոլոգ. Հայաստանում 73 հազար մարդ հիվանդ է շաքարային դիաբետով (Տեսանյութ). Panorama.am Գլխավոր էնդոկրինոլոգ. Հայաստանում 73 հազար մարդ հիվանդ է շաքարային դիաբետով (Տեսանյութ). Panorama.am Գլխավոր էնդոկրինոլոգ. Հայաստանում 73 հազար մարդ հիվանդ է շաքարային դիաբետով (Տեսանյութ). Panorama.am Գլխավոր էնդոկրինոլոգ. Հայաստանում 73 հազար մարդ հիվանդ է շաքարային դիաբետով (Տեսանյութ). Panorama.am ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |