Հունաստանի բանկերը չեն աշխատի մինչև հուլիսի 16-ը

Հունաստանի բանկերը չեն աշխատի մինչև հուլիսի 16-ը

PanARMENIAN.Net - Հունաստանում բանկերը շարունակում են փակ մնալ, սակայն «կառավարությունը հուսով է, որ դրանք հնարավոր կլինի բացել արդեն հինգշաբթի` հուլիսի 16-ին»: Հունաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հստակեցրել է, որ բանկերի արձակուրդը կերկարացվի քանի դեռ չեն ստացվել Եվրոպական կենտրոնական բանկից ակնկալվող գումարները, հայտնել է Reuters-ը:

Ակնկալվում է, որ ԵԿԲ-ն կշարունակի Հունաստանի բանկերի շտապ ֆինանսավորումը նրանց լիկվիդայնությունը նախկին մակարդակով շտապ կարգով ապահովելու համար (emergency liquidity assistance, ELA)` 90 մլրդ եվրոյի չափով, գրում է «Պրավդա.ռու-ն»:

Հունական բանկերը փակվեցին հունիսի 30-ից հուլիսի 6-ը կապիտալի շարժը հսկելու նպատակով, այդ թվում արգելվեց ժամկետային ավանդների ստացումն ու դրամական փոխանցումներն արտերկիր: Գումարների կանխիկացումը բանկոմատների միջոցով սահմանափակվեց օրական 60 եվրոյով մեկ մարդու համար` ամսական 1800 եվրո:

Ավելի վաղ Եվրախումբը նախապատրաստել էր պայմանների ցանկը Հունաստանին ֆինանսական օգնությունը շարունակելու համար: Աթենքը պետք է ընդունի դրանք խորհրդարանի մակարդակով, հայտարարեց Ավստրիայի ֆինանսների նախարար Հանս Յորգ Շելլինգը:

Ինչպես ավելի վաղ գրել էր «Պրավդա.ռու»-ն, Հունաստանը ժամանակին չփոխանցեց հերթական վարձավճարը ԱՄՀ-ին բարեփոխումների ծրագրի շուրջ բանակցությունների տապալումից հետո: Հունաստանը բավարար միջոցներ չունի արտաքին ու ներքին պարտավորությունները սպասարկելու համար, իսկ ԵՄ գործընկերները նոր կոշտ բարեփոխումներ են պահանջում վարկերի դիմաց: Հունաստանում այդ հարցի շուրջ անցկացված հանրաքվեն շոկ առաջացրեց Եվրոպայում` 61 տոկոսը դեմ արտահայտվեց «ոչ» ասելով վարկատուների առաջարկին:

Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:

Հունաստանն, իր հերթին պետք է մասնավորեցնի 50 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ օբյեկտներ: «Ինտերֆաքսը» Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի վրա հղումով հայտնում է, որ գումարը փոխանցվելու է հատուկ հիմնադրամի: Այդ միջոցների մի մասը` 25 մլրդ եվրո, կօգտագործվի հունական բանկերի վերակապիտալիզացման համար: Եթե Հունաստանի խորհրդարանը հաստատի համաձայնագիրն առաջիկա 2 օրերին, մյուս երկրների խորհրդարանները կկարողանան սեփական քվեարկությունը կազմակերպել այդ հարցի վերաբերյալ, հավելել է նա:

Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով:

19  11.07.15 - Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---