ԱՄՆ-ն չի հրաժարվի ԵվրոՀՀՊ-ից չնայած Իրանի հետ համաձայնությանը

ԱՄՆ-ն չի հրաժարվի ԵվրոՀՀՊ-ից չնայած Իրանի հետ համաձայնությանը

PanARMENIAN.Net - Իրանի հետ համաձայնությունը չի չեղարկում Իրանի հրթիռային սպառնալիքին հակազդելու համար Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, քանի որ Իրանը բալիստիկ հրթիռների ամենամեծ պաշարն ունի Մերձավոր Արևելքում: Դա շարունակում է մտահոգել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը` մեկնաբանելով Արևելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման ծրագրից հրաժարվելու հավանականությունը:

«Միջուկային խնդրի հաջող հանգուցալուծումը չի վերացնում Իրանի հրթիռային սպառնալիքին հակազդելու համար ՀՀՊ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Ուստի ՄԱԿ ԱԽ նոր բանաձևում ևս 8 տարով կպահպանվեն ՄԱԿ պատժամիջոցներնԻրանի բալիստիկ ծրագրի դեմ»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հուսով է, թե ԱՄՆ-ն կկատարի ավելի վաղ տված խոստումը` չզարգացնել ՀՀՊ համակարգի եվրոպական տարրերն Իրանի ատոմային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու դեպքում:

«Երևի բոլորս ենք հիշում, թե ինչպես 2009-ի ապրիլին Պրահայում նախագահ Օբաման հայտարարեց, որ եթե հաջողվի կարգավորել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները, ՀՀՊ եվրոպական հատվածի ստեղծման անհրաժեշտություն այլևս չի լինի»,- ասել էր Լավրովը՝ հալելելով, որ ամերիկացի գործընկերների ուշադրությունը հրավիրել են այդ փաստին ու սպասելու են նրանց արձագանքին:

«ԵվրոՀՀՊ համակարգի ծավալումն Իրանի պոտենցիալ հրթիռային հարվածից պաշտպանվելու պատրվակով հաստատվեց 2010-ին Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան համաձայնվեցին համակարգի տարրերը տեղակայել իրենց տարածքում: Ռուսաստանը դեմ էր դրան:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---