Samsung-ը ներկայացրել է իր ամենաբարակ սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է իր ամենաբարակ սմարթֆոնը

PanARMENIAN.Net - Samsung հարավկորեական ընկերությունը ներկայացրել է Galaxy A8 նոր սմարթֆոնը հատուկ Չինաստանի և Սինգապուրի շուկաների համար: Գաջեթի հաստությունն ընդամենը 5,9 մմ է, ինչը Samsung-ի առաջատար Galaxy S6 Edge-ի հաստության 85 տոկոսից էլ քիչ է: Այսպիսով, այսօրվա դրությամբ դա ընկերության ամենաբարակ սմարթֆոնն է:

Չնայած ֆիզիկական չափերի սահմանափակումներին` հարավկորեացի ինժեներներն այնուամենայնիվ կարողացել են սմարթֆոնում նախատեսել համեմատաբար մեծ ծավալի 3050 մԱժ մարտկոց, 16-մեգապիկսելանոց տեսախցիկ, որը, սակայն, մի փոքր դուրս է մնում կորպուսի հետին մասից:

Նվազագույնի հասցնելու համար գրպանում հեռախոսի հնարավոր ճկման ռիսկը, Samsung-ը մետաղյա կորպուս է նախատեսել Galaxy A8-ի համար: Նորույթի մյուս առանձնահատկություններից է մատնահետքերի սկաները, 4G մոդուլը և բարձր հստակության (1080p) OLED դիսփլեյը 5,7 դյույմ տրամագծով:

Նշվում է նաև, որ Qualcomm Snapdragon 615 8-միջուկանի պրոցեսորի առկայությունը, 2ԳԲ օպերատիվ հիշողությունը և 16 ԳԲ ներքին կուտակիչի համար: Ֆրոնտալ տեսախցիկն ունի 5 մեգապիկսելի ցուցիչ: Galaxy A8-ի արժեքը մոտ 515 դոլար է (246 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով), սակայն հայաստանցի գնորդները կարող են ձեռք բերել գաջեթը միայն առցանց խանութներից:

Սակայն Galaxy A8-ը շուկայում առկա ամենաբարակ սմարթֆոնը չէ: Չինական ընկերություններն առաջարկում են ավելի կոմպակտ սարքեր Android օպերացիոն համակարգի հիման վրա: Օրինակ, Gionee Elife S5.1-ը 5,1 մմ հաստությամբ, Oppo R5-ը` 4,85 մմ հաստությամբ և Vivo X5 Max-ը` 4,75 մմ հաստությամբ:

Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---