Կառավարությունը պատրաստ է վճարել նաիրիտցիների պարտքը, բայց ճշտումների կարիք կա16 հուլիսի 2015 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 16-ի դրությամբ պատրաստ է վճարել նաիրիտցիների պարքտը, պարզապես կան դիմումներ, բողոքներ, որ աշխատավարձերի հաշվարկները սխալ են արված, և ճշտումների կարիք կա: Այս մասին կառավարության հուլիսի 16-ի նիստին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խնդրին: Նաիրիտցիները, ինչպես գործադիրի գրեթե բոլոր նիստերի օրերին, այնպես էլ այսօր, հավաքվել են կառավարության շենքի դիմաց` պահանջելով աշխատավարձի պարտքի մարում: Նրանց աշխատավարձի պարտքը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել է վերջին 4 տարվա ընթացքում: Հուլիսի 14-ին նաիրիտցիները փակել էին Բագրատունյաց պողոտան` «Նաիրիտ» գործարանի հատվածում՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձը: Նաիրիտցիները հայտարարել են, որ հուլիսի 16-ից անժամկետ նստացույց են սկսելու կառավարության շենքի դիմաց նույն պահանջով: Ցույցի համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը հուլիսի 15-ին հայտնել է, որ այժմ իրենց պարտադրում են ստորագրել աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր, որից հետո միայն՝ 4-5 օր, մեկ շաբաթ անց, կվճարեն աշխատավարձը, չստորագրելու դեպքում աշխատավարձը չեն տա: Զախարյանի խոսքով` առաջիկա 1-2 օրերի ընթացքում ճշտումները կարվեն, սակայն աշատավարձի վճարման գործընթացը սկսվում է հուլիսի 16-ից և նրանք, ովքեր չունեն բողոքներ` կապված ճշգրտումների հետ, կարող են դիմել և ստանալ գումարը, գրում է «Սիվիլնեթ»-ը: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը իր հերթին ասել է, որ նաիրիտցիները չեն հավատում կառավարությանը և այդ պատճառով ցանկանում են, որ գումարը վճարվի միանգամից: Ի պատասխան` էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասել է, որ եթե նաիրիտցիները համաձայն են բոլորով սպասել 15 օր, իրենք ճշգրտումները կվերջացնեն և բոլորին միանգամից կվճարեն ամբողջ գումարը: «Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում սպասել և ճշգրտումների կարիք չունեն, կարող են հիմա դիմել և ստանալ», - հավելել է Զախարյանը: Հունիսի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների՝ վերջիններիս պահանջով: Վարչապետը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարեվերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վճարել աշխատավարձը: 2015-ի փետրվարի 6-ին 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել էին ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |