Գիտնական. Ադրբեջանը պատմությունը գրքերում խեղաթյուրում է 3 ուղղությամբ

Գիտնական. Ադրբեջանը պատմությունը գրքերում խեղաթյուրում է 3 ուղղությամբ

PanARMENIAN.Net - Բաքուն պատմությունը խեղաթյուրելու 3 ուղղություն ունի: «Արան» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքական աշխարհագրության մասնագետ Մոհամմադ Ռեզա Քաֆաշ Ջամշիդը Թավրիզի համալսարանում «Ադրբեջանի՝ հակաիրանականության հիման վրա պատմությունը խեղաթյուրելու քաղաքականությունը» թեմայով կազմակերպված գիտական կոնֆերանսում առանձնացրել է դրանք:

Ըստ իրանցի գիտնականի՝ ուղղություններից մեկը գրքերն են, որոնք գրում են օտարազգի հետազոտողներն Ադրբեջանի պատվերով. այդ գրքերի շարքում կարելի է առանձնացնել Գրեմ Ուլիսոնի հեղինակած «Իլհամ. Նախագահի դիմանկարը» գիրքը:

Պատմությունը խեղաթյուրելու քաղաքականության մյուս ուղղությունն ապահովում են գրքերը, որոնք գրում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները. Այստեղ կարելի է առանձնացնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հեղինակած գրքերը:

Մեկ այլ ուղղությունն են գրքերը, որոնք պատրաստվում են հանրակրթական դպրոցների աշակերտների համար: Այս շարքում առանձնացվում է «Աթա Յուրդու» (Պապերի հայրենիք) գիրքը:

Իրանցի հետազոտողը հատկապես ուշադրությունն է հրավիրում այս վերջին ուղղության վրա՝ մտահոգություն հայտնելով, որ գիրքը նախատեսված է 5-րդ դասարանի աշակերտների համար, իրանական Arannews.ir կայքին հղումով գրում է Panorama.am-ը:

«Այս գիրքը զուրկ է գիտական որևէ հիմնավորումից, և այնտեղ զետեղված են աննախադեպ ծավալի հակաիրանական բովանդակությամբ նյութեր: Հատկապես մտահոգիչ է, որ գրքի շնորհիվ Իրանն ադրբեջանցի երիտասարդների շրջանում կարող է թողնել արնախումի և մարդասպանի համբավ», - նշել է գիտնականը:

Մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ իրեն է վերագրում նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը» և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---