110 աշակերտ է մասնակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բիզնես-առաջադրանք» մրցույթին17 հուլիսի 2015 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա ամառային ճամբարում հանրապետության մարզերից և Երևանից ավելի քան 110 աշակերտ մասնակցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկված «Բիզնես-առաջադրանք» մրցույթին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ ձեռնարկի նպատակն էր ստեղծել երկխոսություն բիզնեսի և կրթության միջև` խրախուսելով ավագ դպրոցի աշակերտներին զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ և նորարարական մտածելակերպ: Այն ճամբարականներին ընձեռեց վերոհիշյալ ծրագրից ստացած գիտելիքները կիրառելու գործնականում և բիզնես տեսանկյունից նորարարական լուծումներ և մոտեցումներ առաջարկելու հնարավորություն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Ուրախ ենք աջակցել սովորելու և կատարելագործվելու ձգտում ունեցող, հետաքրքրասեր այս երիտասարդներին և պատրաստ ենք օգնել գիտելիքներ ձեռք բերելու հարցում, ինչը տարիներ շարունակ անում ենք Հայաստանի կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերի միջոցով: Այս երիտասարդներից շատերը ապագայում կաշխատեն բիզնես-միջավայրում, և շատ կարևոր է հենց այս տարիքից նրանց մեջ սերմանել կառավարման ճիշտ սկզբունքներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մրցույթի ընթացքում ճամբարականներին ներկայացվել էր բիզնես-առաջադրանք` փոփոխություններ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` սակագնային պլաններից մեկի պայմանների մեջ` այն առավել հարմարեցնելով երիտասարդների պահանջներին: Վերջիններս սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ և ներկայացնեին դրանք պատվավոր ժյուրիին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 10 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվեցին MTS Smart Start սմարթֆոններով: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրը նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրոցների 4500-ից ավելի աշակերտների տնտեսագիտական և ձեռնարկատիրական գիտելիքներ հաղորդել: Այն աշակերտներին ծանոթացնում է նաև բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին և հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները փորձարկելու գործնականում: Ծրագիրը միաժամանակ խրախուսում է աշակերտներին դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |