Հունաստանի կառավարության բոլոր առանցքային դեմքերը պահպանել են իրենց պաշտոնները

Հունաստանի կառավարության բոլոր առանցքային դեմքերը պահպանել են իրենց պաշտոնները

PanARMENIAN.Net - Հունաստանի կառավարության նոր անդամները, որոնք ընդգրկվել են նախարարների կաբինետի կազմում, հուլիսի 17-ին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նախաձեռնած վերադասավորումներից հետո, մասնակցել են երդմնակալության արարողությանը: Ինչպես հայտնում է News 247 պորտալը, արարողությունը տեղի է ունեցել Աթենքում` նախագահի նստավայրում պետության ղեկավար Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ:

Հունաստանի կառավարության բոլոր առանցքային դեմքերը պահպանեցին իրենց պաշտոնները: Հիմնականը համարվում է արդյունաբերական բարեփոխման, շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարի փոխարինումը: Այս պաշտոնը Պանայոտիս Լաֆազանիսի փոխարեն ստանձնեց Պանոս Սյուրլետիսը, որն ավելի վաղ զբաղեցնում էր աշխատանքի նախարարի պաշտոնը: Մյուս վերադասավորումները հիմնականում փոխնախարարների ու այլ պաշտոնյաների մակարդակով են կատարվել: Նրանք բոլորը դեմ էին օրինագծին, որն անհրաժեշտ էր ըդնունել` ստորագրելու համար համաձայանգիրը վարկատուների հետ Հունաստանի բանկային համակարգին օժանդակությունը վերսկսելու և մոտ 80 մլրդ եվրո նոր ծրագրի ֆինանսավորման տրամադրման համար:

Նշվում է, որ նոր պաշտոնյաների երդմնակալության արարողությունը պետք է կայանար հուլիսի 17-ին, սակայն հետաձգվեց: Կառավարությունում դա բացատրեցին նրանով, որ երկրում ուժեղ հրդեհներ են բռնկվել:

Հունաստանի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը հավանություն է տվել «Եվրոպական աջակցության մեխանիզմի (ESM) հետ բանակցելու և համաձայնություն կնքելու համար հրատապ միջոցների» մասին օրինագծին, որի ընդունումը հունական բանկերին միջոցների տրամադրման ու երկրի տնտեսության փրկության համար օժանդակության նոր ծրագրի մեկնարկի պայմանն էր: Մինչդեռ Հունաստանում բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան տնտեսման մասին օրինագծերի ընդունման դեմ, դրանք որոշ դեպքերում ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով:

Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:

Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40%-ով, գործազրկությունն աճել է 27%-ով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---