Vk.com-ը գործարկել է սեփական ֆոտոծառայությունը

Vk.com-ը գործարկել է սեփական ֆոտոծառայությունը

PanARMENIAN.Net - Ռուսական սոցիալական «ՎԿոնտակտե» (Vk.com) սոցցանցը գործարկել է Snapster լուսանկարչական հավելվածը, որը թույլ է տալիս մշակել լուսանկարներն ու տարածել դրանք: Հուլիսի 19-ի երեկոյան Snapster հավելվածը հասանելի դարձավ Android սարքերի համար Google Play խանութում: Սոցցանցի ղեկավարի խոսքով, iOS-ով գաջեթների համար հավելվածը «կհայտնվի առաջիկա ժամերին»:

Հայաստանում ռուսական «ՎԿոնտակտե» սոցցանցում գրանցված մոտ 860 հազար օգտատեր կա: Ըստ վերլուծաբանների, նրանց ճնշող մեծամասնությունն ակտիվ չէ` գրանցվելով միայն երաժշտական և տեսանյութերի բովանդակությունից օգտվելու համար:

Ինչպես պարզաբանել են «ՎԿոնտակտե»-ում, Snapster-ը թույլ է տալիս տարածել լուսանկարներն ու սինխրոնացնել դրանք սոցցանցերի հետ, լուսանկարների «առաջատար» մշակում անել, ֆիլտրեր ստեղծել ու պահպանել, ինչպես նաև ինքնաոչնչացվող լուսանկար ուղարկել: Առաջին օգտատերերն արդեն գնահատել են հավելվածը, նշելով Google Play-ի իրենց մեկնաբանություններում, որ այն «առաջատար է ու որակյալ», սակայն դեռևս «Instagram-ը ջախջախում է այդ հավելվածը»:

«ՎԿոնտակտե»-ն (vk.com) Եվրոպայի խոշորագույն սոցցանցն է, որը պատկանում է Mail.Ru Group-ին: SimilarWeb-ի տվյալներով, «ՎԿոնտակտե»-ն առաջինն է ըստ պահանջվածության Ռուսաստանում և Ուկրաինայում, և 6-ը` աշխարհում: Նախագիծը մեկնարկել է 2006-ի հոկտեմբերի 10-ին: Հաճախելիությունը 2015-ին հասել է ամսական 314,7 միլիոնի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---