Չինաստանում 130 մլն բնակչությամբ հսկայական մեգապոլիս կկառուցվի

Չինաստանում 130 մլն բնակչությամբ հսկայական մեգապոլիս կկառուցվի

PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն քաղաքային ագլոմերացիան համարվում է չինական Շանհայը, այստեղ մոտ 23 մլն մարդ է ապրում: Սակայն Չինաստանի իշխանությունները որոշել են գերազանցել սեփական ռեկորդն ու էքսպերիմենտ անցկացնել` Պեկին, Տյանցզին քաղաքների և Հեբեյ շրջանի բազայի վրա միասնական ագլոմերացիա ստեղծելով, որտեղ ընդհանուր առմամբ 130 մլն մարդ կբնակվի:

Միացյալ տարածքը ստացել է Ջին Ցզին Ջի անվանումը, նրա մակերեսը կկազմի 132 հազար քկմ: Իր չափերով այն 6 անգամ կգերազանցի Նյու Յորքը: Մեգալոպոլիսի քաղաքներից յուրաքանչյուրն իր կոնկրետ գործառույթները կունենա: Պեկինն, օրինակ, կլինի տեխնոլոգիական և մշակութային կենտրոնը, Տյանցզինը կզբաղվի տեխնոլոգիական հետազոտություններով, իսկ Հեբեյի տարածքում, հնարավոր է, արտադրությունը տեղակայվի:

«Մեգաքաղաքը կդառնա երկրի տնտեսական բարեփոխումների լոկոմոտիվը»,-ասում է Լյու Գանգը Տյանցզինում գտնվող Նանկայի համալսարանից: Ասվում է, որ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինն արդեն հավանություն է տվել զարգացման համապատասխան ծրագրին: Մինչդեռ իրագործմանը կնախորդի մեծածավալ շինարարությունը, որը կարող է տարիներ տևել: Իշխանությունների ուշադրության կենտրոնում կլինեն տրանսպորտային հաղորդակցությունը, դպրոցներն ու հիվանդանոցները: Եվ թեև տրանսպորտային ենթակառուցվածքները Չինաստանում անհավանական արագությամբ են զարգանում, կրթության ոլորտում վիճակն այնքան էլ բարվոք չէ: Քիչ չեն դեպքերը, երբ մեկ դասարանում 60 աշակերտ է սովորում:

«Մեգալոպոլիս» ասելով սովորաբար հասկանում են բնակեցման խոշոր տեսակը, որը կազմավորվում է բազմաթիվ հարևան քաղաքային ագլոմերացիաների սերտաճումից: Որպես օրինակ կարելի է բերել ճապոնական Տոկայդոն և ԱՄՆ Բոսվաշը: Մեգալոպոլիսի առանձնահատկություններից է գծային կառուցապատումը և ընդհանուր բազմակենտրոն կառուցվածքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---