«Նաիրիտ»-ի 400-450 աշխատակից արդեն աշխատավարձը է ստացել

«Նաիրիտ»-ի 400-450  աշխատակից արդեն աշխատավարձը է ստացել

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի մոտ 400-450 աշխատակից ստացել է 2 տարվա ընթացքում կուտակված աշխատավարձի պարտքը: Այս մասին տեղեկացրել է նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

«Աշխատավարձը ստանում են նրանք, ովքեր առաջինն են ստորագրել աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին փաստաթուղթը: Հույս ունենք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում բոլորը կստանան», - ասել է Հառությունյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կազմում է 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել է վերջին 4 տարվա ընթացքում:

ՀՀ կառավարության հուլիսի 16-ի նիստին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել էր, որ Կառավարությունը հուլիսի 16-ի դրությամբ պատրաստ է վճարել նաիրիտցիների պարքտը, պարզապես կան դիմումներ, բողոքներ, որ աշխատավարձերի հաշվարկները սխալ են արված, և ճշտումների կարիք կա:

Հուլիսի 14-ին նաիրիտցիները փակել էին Բագրատունյաց պողոտան` «Նաիրիտ» գործարանի հատվածում՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձը: Նաիրիտցիները հայտարարել են, որ հուլիսի 16-ից անժամկետ նստացույց են սկսելու գործադիրի շենքի դիմաց նույն պահանջով: Անուշ Հարությունյանը հուլիսի 15-ին հայտնել էր, որ իրենց պարտադրում են աշխատավարձի ուշացման տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր ստորագրել, որից հետո միայն՝ 4-5 օր, մեկ շաբաթ անց, կվճարեն աշխատավարձը, չստորագրելու դեպքում աշխատավարձը չեն տա:

Նաիրիտցիները դեռևս նախորդ տարեվերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վճարել աշխատավարձը: 2015-ի փետրվարի 6-ին 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել էին ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---