Ճապոնիան օգոստոսի 10-ին կարող է առաջին անգամ ռեակտոր վերագործարկել «Ֆուկուսիմա-1»-ի աղետից հետո

Ճապոնիան օգոստոսի 10-ին կարող է առաջին անգամ ռեակտոր վերագործարկել «Ֆուկուսիմա-1»-ի աղետից հետո

PanARMENIAN.Net - Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի աղետալի վթարից հետո դադարեցվեց աշխատող բոլոր 48 կոմերցիոն ատոմակայանների աշխատանքը: Իշխանությունները խստացրել են ԱԷԿ անվտանգության ապահովման պահանջները, որից հետո երկրի էներգետիկ ընկերությունները 21 ռեակտորի վերագործարկման հայտ են ներկայացրել:

Այժմ հայտնի է դարձել, որ ճապոնական Kyushu Electric Power Co էներգետիկ ընկերությունը մտադիր է օգոստոսին վերագործարկել «Սենդայ» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը: Սա առաջին վերագործարկումը կլինի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի աղետալի վթարից և դրան հաջորդած կոմերցիոն ատոմակայանների աշխատանքի արգելքից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Սենդայ» էներգաբլոկի գործարկումը կարող է տեղի ունենալ արդեն օգոստոսի 10-ին, եթե Ճապոնիայի միջուկային կանոնակարգողի եզրակացությունը դրական լինի: Միաժամանակ Kyushu Electric Power Co-ն կմարզի անձնակազմն արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերի համար:

Ավելի վաղ Կագոսիմա պրեֆետկտուրայի բնակիչները, որտեղ գտնվում է ԱԷԿ-ը, դատարանի միջոցով պահանջել էին թույլ չտալ վերագործարկումը: Սակայն Ֆեմիդայի ծառայողները սատարեցին ընկերության դիրքորոշմանը, որը հայտարարել է, որ «էներգաբլոկերը համապատասխանում են անվտանգության նորմերին հզոր երկրաշարժի կամ հրաբխի ժայթքման դեպքում»:

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը տեղի է ունեցել 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արևելքում գրանցված 9,0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից հետո: Վթարը վերջին 25 տարվա ընթացքում ամենախոշորն էր Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո: Տեղի ունեցավ ռադիացիայի արտահոսք դեպի մթնոլորտ և ծով: «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո, որը տեղի ունեցավ 2011 թ. մարտին երկրաշարժի հետևանքով, Ճապոնիայում անջատվեցին բոլոր գործող 50 միջուկային ռեակտորները: Մինչ «Ֆուկուսիմայի» վթարը և միջուկային էներգիայից Ճապոնիայի փաստացի հրաժարվելը, երկրին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդն արտադրվում էր ԱԷԿ-ներում:

2013-ի դեկտեմբերին «Ֆուկուսիմա-1»-ը պաշտոնապես փակվեց: Կայանի տարածքում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները: Կայանի ամբողջական ապամոնտաժումը առնվազն 40 տարի կտևի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---