Վրաստանը «հատուկ հսկողություն» է սահմանել դեպի Հայաստան ռազմական բեռների տարանցման համար 9 հոկտեմբերի 2006 - 18:09 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականի հոկտեմբերի 9-ից փոփոխություններ են կատարվում Վրաստանի տարածքով դեպի Գյումրիյում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցման կազմակերպման հարցում: Պետք է նշել, որ այդ նոր կանոնները մշակվել են ոչ թե երկկողմ հարաբերությունների սրման պատճառով, այլ հիմված են 2006 թվականի մարտի 31-ին Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված «Վրաստանի տարածքով ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցման կազմակերպման մասին» համաձայնագրի վրա: Փոփոխությունների համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարտավոր է դիմել Վրաստանի ռազմական գերատեսչություն` իր բեռների տարանցման համար թույլատվություն ստանալու նպատակով: Սակայն, ցավոք, Թբիլիսին ձգտում է օգտագործել այդ փոփոխություններն իր կարճաժամկետ քաղաքական նպատակների համար, այդ թվում, դատելով ամեն ինչից, նոր սադրանքներ կազմակերպելու համար: Ինչպես երկուշաբթի հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին, Վրաստանը «հատուկ հսկողություն է սահմանում Վրաստանի տարածքով ՌԴ-ից Հայաստան տեղափոխվող կյանքի համար վտանգ ներկայացնող նյութերի հանդեպ»: Վրաստանի պաշտպանության նախարարության որոշումը վերաբերում է ոչ միայն «զինվորական անձնակազմի» տարանցմանը դեպի Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան, այլ նաեւ «ուղեկցող անձնաց եւ ընտանիքների անդամներին»: Ինչպես ընդգծել է լրագրողների հետ զրույցում Օքրուաշվիլին, «հատուկ հսկողություն է սահմանվում Վրաստանի քաղաքացիների կյանքի համար վտանգ ներկայացնող նյութերի հանդեպ»` դրանք են «ատոմային էներգիայի աղբյուրները, պայթուցիկ նյութերը, կյանքի համար վտանգավոր նյութերը»: «Մենք հաստատում ենք համընդհանուր միջազգային չափանիշներին համապատասխանող պահանջներ»,-պարզաբանել է իր դիրքորոշումը նախարարը: Որոշումը սկսվել է կատարվել արդեն եկուշաբթի օրը: Առավոտյան ԱԻՆ-ում լրագրողներին հաղորդել են, որ «վրացական կողմից ԱԻՆ ինքնաթիռներն ընդունելու արգելքի մասին պաշտոնական հարցում վրացական կողմից դեռեւս չի եղել» ուստի եւ եւս երկու օդանավ, պետք է նշել` ուղեւորատար, պետք է Մոսկվայից Թբիլիսի թռչեին երկուշաբթի երեկոյան, տեղափոխելու համար այն ռուսաստանցիներին, որոնք ցանկացել են վերադառնալ հայրենիք: Այժմ արդեն ՌԴ ԱԻՆ բոլոր նախապատրաստական աշխատանքներն անիմաստ են, քանի որ Վրաստանը չեղյալ է հայտարարել թռիչքի թույլատվությունը իր օդային տարածքով Ռուսաստանի ԱԻՆ երկու օդանավերի համար: Հավանաբար, Միխաիլ Սահակաշվիլին այնուամենայնիվ որոշել է թույլ չտալ սեփական քաղաքացիներին վերադառնալ հայրենիք: Դա արվել է մտավախություն ունենալով թե շնորհիվ իր քաղաքական գործունեության գործազուրկների մեծ զանգվածը ապստամբություն կբարձրացնի երկրում, կամ գուցե Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանից դուրս չթողնելու համար` կրկին վերադառնալով պատանդներ վերցնելու քաղաքականությանը, գրում է «Ստրանա.ռու»-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |