ԶԼՄ-ներ. Մերկելը մտադիր է 4-րդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնում 1 օգոստոսի 2015 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ գործող կանցլեր Անգելա Մերկելը որոշել է կրկին՝ արդեն չորրորդ անգամ առաջադրվել կանցլերի պաշտոնի համար 2017 թ., գրում է Spiegel-ը սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ պարբերականի, Մերկելն արդեն քննարկել է նախապատրաստումը նախընտրական քարոզարշավին Քրիստոնյա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Պետեր Տաուբեի և կուսակցության կառավարիչ տնօրեն Կլաուս Շյուլերի հետ: Ենթադրվում է, որ պաշտոնապես Մերկելի որոշման մասին կհայտարարվի 2016-ի սկզբին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Առաջին անգամ ԳԴՀ կանցլերի պաշտոնը Մերկելը ստանձնեց 2005-ին: Հունիսի սկզբին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը G7 գագաթնաժողովի շեմին հրապարակեց համաշխարհային հանրությանը սպառնացող գլխավոր վտանգները: «Մեր նպատակներն ուղղված են մարդկանց կենսամակարդակի բարելավմանը: Դրան հնարավոր կլինի հասնել միջազգային առևտրի զարգացման դեպքում, որը հիմնված է բարձր սոցիալական և բնապահպանական չափանիշների վրա, ինչպես նաև մեծ ներդրումների միջոցով»,-հավելել է Մերկելը: «Միթե կարելի էր պատկերացնել, որ սառը պատերազմից 25 տարի անց կարգը Եվրոպայում կխախտվի Ղրիմի բռնակցմամբ: Կամ` որ Էբոլա վիրուսի տարածումը կկարողանա արգելակել աֆրիկյան երկրների զարգացումը, իսկ Մերձավոր Արևելքում իսլամիստական ահաբեկչական խմբավորումը կփորձի խալիֆատ ստեղծել երկու պետությունների տարածքում»,-գրել էր Մերկելը՝ անդրադառնալով վերջին զարգացումներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |