Նաիրիտցիների պարտքը մարված է. Նրանք բողոքի նոր ակցիաներ կսկսեն՝ վերագործարկման պահանջով

Նաիրիտցիների պարտքը մարված է. Նրանք բողոքի նոր ակցիաներ կսկսեն՝ վերագործարկման պահանջով

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատողի աշխատավարձի պարտքն արդեն փակվել է: Գործարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ մնացած 600 աշխատակցի աշխատավարձը փոխանցվելու է օգոստոսի 3-ին:

«Սա մեր հաղթանակն ենք համարում, քանի որ վերջին 15 տարում չի եղել ժողովրդական որևէ պահանջ, որը դրական արդյունք ունենա: Մոտ 8 ամիս առնվազն օրումեջ անցկացրել ենք փողոցում: Մենք նաև նստացույց ենք արել: Գտնում եմ, որ ցանկացած հարցի համար մեր ժողովուրդը, մեր մարդիկ պիտի պայքարեն »,- ասել է նաիրիտցիների ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

Գործարանի աշխատակիցների մոտ 8 ամիս պայքարում էին՝ ցույցեր անցկացնելով կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ, փողոցներ փակելով: Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կազմում էր 5 մլրդ 310 մլն դրամ, որը կուտակվել էր վերջին 4 տարվա ընթացքում:

Մայիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր մեկ ամսվա ընթացքում մարել աշխատավարձերի պարտքը, սակայն գործընթացը ձգձգվեց մինչև հուլիսի վերջ: Գործարանի աշխատակիցները ստիպված են եղել փաստաթուղթ ստորագրել, որով հրաժարվում էին աշխատավարձի ուշացման հետ կապված տույժերից ու տուգանքներից: Նաիրիտցիները նշում են, մտադիր են առաջիկայում բողոքի նոր ակցիաներ կսկսել՝ քիմիական հսկան վերագործարկելու պահանջով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---