HTC-ն կկրճատի անձնակազմն ու կնվազեցնի սարքերի արժեքը

HTC-ն կկրճատի անձնակազմն ու կնվազեցնի սարքերի արժեքը

PanARMENIAN.Net - Սմարթֆոններ արտադրող թայվանական HTC-ն հայտարարել է անձնակազմի մասսայական կրճատումների և որոշ սարքերի արժեքի նվազեցման մասին: Դա կապված է նրա հետ, որ թայվանական ընկերությունը մտադիր է կենտրոնանալ առաջատար մոդելների վրա` հուսալով, որ կկարողանա մրցակցել Apple-ի և Samsung-ի հետ:

HTC-ի ֆինանսական վիճակը շարունակում է վատթարանալ: Վերջերս HTC One M9-ի գործարկումից հետո ընկերության բաժնետոմսերը կորցրեցին իրենց արժեքի մոտ 50 տոկոսը: Ցածր պահանջարկի պատճառով ընկերությունը ստիպված էր 30 տոկոսով կրճատել իր առաջատար սմարթֆոնի արատդրությունը: Այժմ արտադրողը միլիոնավոր վնասներ է կրում: Այսօրվա դրությամբ HTC-ի շուկայական արժեքը 2 մլրդ դոլարից մի փոքր ավելի է, այն դեպքում, երբ 2011-ին գնահատվում էր 33,8 մլրդ: Ինչ-որ կերպ իրավիճակը շտկելու համար HTC-ն հայտարարում է, որ նոր սմարթֆոն է մշակում, որի ռելիզը նախատեսված է ընթացիկ տարվա հոկտեմբերին:

HTC-ի ֆինանսական տնօրեն Չիալին Չանգը հայտնել է, որ կադրային կրճատումները կվերաբերվեն բոլոր գրասենյակներին ու ստորաբաժանումներին: Բացի այդ, HTC-ը կհայտարարի սարքերի որոշ մոդելների համար զեղջերի մասին, որոնք կարող են տևել մինչև գալիք տարվա առաջին եռամսյակը: Հետագա մեկնաբանություններից Չանգը հրաժարվել է:

Հայտնի է, որ HTC-ն ստիպված էր գնալ այս բարդ որոշմանն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բացասական զեկույցների և երրորդ եռամյսակի համար ոչ այնքան բարենպաստ կանխատեսումների պատճառով: Արդյունաբերական մեկնաբանները վաղուց են խաչ քաշել ընկերության վրա` հայտարարելով, որ վերջինիս արտադրանքն անմրցունակ է և օրիգինալ չէ:

Սակայն վերլուծաբանները վստահ են, որ ալժմ իդեալական ժամանակ է ընկերությունը վաճառելու համար: Ուստի շահագրգիռ անձինք արդեն այժմ պետք է ներկայացնեն իրենց առաջարկները: Ինչպես հայտնի դարձավ, ըներության հանդեպ հետաքրքրություն է դրսևորում թայվանական մեկ այլ` Asus ընկերությունը:

Բաժնետերերի ամենամյա ժողովում Asustek-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոննի Շիին հարցրել են, թե արդյոք իր ընկերությունը շահագրգռված է գնելու HTC-ն: Ղեկավարը նշել է, որ չի բացառում նման հնարավորությունն ապագայում: Ինչպես պատմել է Reuters-ին Asustek-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Դևիդ Չանը, գնման վերաբերյալ հնարավոր առաջարկը քննարկվում է միայն ընկերության ներսում: Ըստ նրա, HTC-ի իրական գնման շանսերը իրականում այնքան էլ մեծ չեն, քանի որ Asus-ը սովոր է ընդլայնել գործունեությունը ֆիրմայի ներսից, ոչ թե այլ ընկերությունների ձուլման կամ կլանման միջոցով:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---