Ստամբուլում հարձակվել են ԱՄՆ հյուպատոսության վրա

Ստամբուլում հարձակվել են ԱՄՆ հյուպատոսության վրա

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին երկու անհայտ անձ կրակ է բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների, կրակողները կին և տղամարդ են եղել: Միջադեպի այլ մանրամասներ հայտնի չեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը CNN Turk-ի վրա հղումով:

Հարձակվողներին հաջողվել էր թաքնվել միջադեպի վայրից: Սակայն ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման մասնակից կնոջը, հայտնել է «Ռոյթերսը» թուրքական NTV-ի վրա հղումով:

Օգոստոսի 10-ին ևս մեկ միջադեպ է գրանցվել Ստամբուլում` պայթյուն է որոտացել ոստիկանական բաժանմունքում: Ինչպես հայտնել է Dogan գործակալությունը, պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել: Սակայն, ըստ ճշտված տվյալների, զոհերից երկուսը ահաբեկիչներ են, որոնց ոչնչացրել է ոստիկանությունը:

Վերջին տվյալներով, միջադեպի հետևանքով 10 մարդ է տուժել, այդ թվում ոստիկանության սպա և 7 խաղաղ բնակիչ: Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Օգոտոսի լույս 4-ի գիշերը պայթյուն է որոտացել Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազամուղի վրա` Կարսի գավառով անցնող հատվածում, Սարիղամիշի մերձակայքում: Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր: Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Օգոստոսի 8-ին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) բհամանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Բրյուսելից Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել թուրք-քրդական կարգավորման գործընթացի համար: «Եվրամիությունը բացեիբաց և հստակորեն պետք է օժանդակի Թուրքիայի և ՔԱԿ-ի միջև երխոսությանը», - ասել է Դեմիրթաշը:

Քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի վարած քաղաքականթյունը համանախագահը ասել է, որ Սիրիայում և Հյուսիսային Իրաքում Թուրքիայի իրականացրած օդային հարվածները իրականում ոչ այնքան ուղղված էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, որքան ՔԲԿ-ի դեմ: Թուրքական օդուժի գլխավոր թիրախը հենց ՔԲԿ-ն էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---