Միջերկրական ծովում «ստորջրյա Սթոունհենջ» է հայտնաբերվել. 10.000 տարեկան10 օգոստոսի 2015 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Միջերկրական ծովի խորտակված կղզում հայտնաբերվել է 12-մետրանոց մոնոլիտ, որը ձեռակերտ է և կառուցվել է մոտ 9500 տարի առաջ: Հայտնագործությունն արվել է իտալացի և իսրայելցի գիտնականների համատեղ ուժերով, որոնք տեղանքի քարտեզն էին կազմում Pantelleria Vecchia Bank (Պանտելերիայի նախկին ափ), որը գտնվում է Սիցիլիայից 80 կմ հեռավորության վրա: Սոնարների միջոցով գիտնականներին հաջողվել է ստանալ տեղանքի եռաչափ պատկերն ու հայտնաբերել մոնոլիտը: Ըստ հնագետների, գտածոն թույլ է տալիս կարևոր եզրակացություններ անել մեզալիտի դարաշրջանի Սիցիլիայի նեղուցի տարածքում գտնվող բնակավայրերի տեխնիկական մակարդակի մասին: Ըստ ժամանակակից պատկերացումների, մոտ 9500-9200 տարի առաջ Միջերկրական ծովի մակարդակը զգալիորեն բարձրացել է սառցադաշտերի հալոցքի պատճառով, արդյունքում ցամաքի շատ հատվածներ ջրի տակն են անցել, այդ թվում` Սիցիլիայի նեղուցում: Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ ջրհեղեղից առաջ աշխատանքների վայրում երկու կղզի է եղել` միացած ցամաքի նեղ շերտով: Մոնոլիտը, հավանաբար, վկայում է, որ այս վայրում մոտ 9500-9200 տարի առաջ համեմատաբար զարգացած բնակավայր է եղել: Մոնոլիտը երկու մասի էր կիսված, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 12 մ է: Կոթողն ունի մոտ քառակուսի հատում, 3 անցք 40-60 սմ տրամագծով: Մոնոլիտի ձևն ու փորված կանալների առկայությունը թույլ է տալիս հնագետներին ենթադրել, որ այն մարդու ձեռքի գործ է: Այդ են վկայում նաև նյութի քիմիական հետազոտման արդյունքները. Ռելիեֆի մոտակա հատվածը նույն բաղադրությամբ 300 մ հեռավորության վրա է: Հավանաբար այն հատել են որպես ամբողջական քար, իսկ հետո տեղափոխել տեղադրման վայր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |