Վաղը կմեկնարկեն Երեւանի 2788-ամյակին նվիրված միջոցառումները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-14-ին Երեւանում տեղի կունենան հայոց մայրաքաղաքի 2788-ամյակին նվիրված միջոցառումները: Ինչպես ավելի վաղ լրագրողներին է հայտնել քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը, տոնակատարության օրերին բարեկամական այցով Երեւան կժամանեն 10 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից: Ըստ Կ.Մովսիսյանի, պատվիրակություննրը ներկայացված կլինեն քաղաքապետների մակարդակով, իսկ մի շարք դեպքերում նաեւ վարչապետների մակարդակով: Ինչպես նշել է Կ.Մովսիսյանն, այս տարի քաղաքի հիմնադրման 2788-ամյակին նվիրված տոնակատարություններն կանցնեն առանձնահատուկ շուքով եւ լի կլինեն անակնկալներով: Նա նաեւ նշեց, որ տոնակատարությունը կանցնի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անձնական վերահսկողության տակ:



Տոնակատարության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ փակումը կլինի հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---