Ֆինանսական գործո՞նն է հետ պահում Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչումից

PanARMENIAN.Net - Թուրք փորձագետներն, որոնք ցանկացել են անհայտ մնալ, մեծ մասամբ ընդգծում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Անկարայի համար կարեւոր է ոչ միայն հարցի քաղաքական, իրավական կամ բարոյական, այլ առաջին հերթին ֆինանսատնտեսական կողմը: «Տեսականորեն մենք կարող ենք ճանաչել ցեղասպանությունը որպես մինչեւ Թուրքական Հանրապետության առաջացումը կատարված արարք: Սակայն այդ դեպքում հայերը դատական հայցեր կներկայացնեն նյութական փոխհատուցման մասին եւ մեզ ուղղակի կսնանկացնեն»,-նման կարծիք է լայնորեն տարածված այսօրվա Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում, հաղորդում է «Վրեմենա նովոստեյ»-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---