Կոնգրեսական Ռիկ Ռենզին միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ռիկ Ռենզին միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Կոնգրեսականը նաեւ ստորագրել է Հայաստանը շրջանցող եւ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը միավորող երկաթուղու կառուցման ֆինանսավորումն արգելող բանաձեւը: «Ամերիկայի հայկական համագումարը երախտապարտ է կոնգրեսական Ռենզիին երկաթուղային նախագծի վերաբերյալ բանաձեւին աջակցելու համար եւ ողջունում է նրա մուտքը Հայաստանի աջակցության խումբ»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---