Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն. Ծիծեռնակաբերդի մոտ զվարճանքի կենտրոն ստեղծելու շուրջ աղմուկն անհասկանալի է![]() 14 օգոստոսի 2015 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի անմիջական հարևանությամբ գործում են մի քանի ռեստորան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարևանությամբ ` մարզահամերգային համալիրի ու դրա կից տարածքում զվարճանքի կենտրոն կառուցելու շուրջ ներկայիս աղմուկն անհասկանալի է: Այս կարծիքին է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։ «Տարածքում արդեն ռեստորաններ կան, ինչպե՞ս է, որ մինչև հիմա լրագրողները չեն բարձրացնում տարածքի` արդեն գոյություն ունեցող ռեստորանների հարցը: Դրա համար, ճիշտն ասած, այս աղմուկն ինձ համար թվում է աղմուկ աղմուկի համար, այլ ոչ տարածքի հանդեպ սրտացավություն», - ասել է Մանուկյանը, մեջբերում է Tert.am-ը: ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է: Ընկերությունը պարտավորվում է իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը,ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Նկատառմանը, թե մեկ բան է` ռեստորանը, մեկ բան՝ ջրաշխարհն ու խաղատունը, Մանուկյանը ասել է, որ այդ ռեստորաններում ամեն օր ծննդյան տարեդարձներ ու հարսանեկան արարողություններ են անցկացվում, հրավառություններ արվում: Ռեստորաններից մեկը գրեթե հավերժական կրակին մոտ գտնվող տարածքում է: Միաժամանակ, նա նկատել է, որ ժամանակին պայքարել են այդ ռեստորանների դեմ: Կոնկրետ ինչ տարածքի վրա է կառուցվելու զվարճանքի կենտրոնը, Մանուկյանը չգիտի, կենտրոնի մասին տեղեկացել էր մամուլից: ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին, գրանցմանհասցեն էլ՝ բնակարանի հասցե է:Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը: Կարդացեք նաև՝ Մարզահամերգային համալիրը $30 մլն-ով կվաճառվի մասնավոր ընկերությանը. $100 մլն-ի ներդրում կարվի ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |