Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի պատճառով չեն ընդհատի տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական հանրությունում միշտ կոչ են անում Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի, եւ այդ կոչերը իրական պատճառներ ունեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցության նախագահ Ֆուադ Մուստաֆաեւը: «Մենք բնական դաշնակիցներ են: Սակայն, այս փուլում դժվար է խոսել երկու պետությունների անխնդիր հարաբերությունների մասին: Առաջին հերթին, Թուրքիայի իշխանություններն Ադրբեջանը դիտարկում են ոչ որպես ռազմավարական գործընկեր, այլ` որպես հարստացման աղբյուր: Բացի այդ, Ադրբեջանի ոչ այնքան բարձր վարկանիշը արտասահմանում նվազեցնում է մեր երկրի գրավչությունը Անկարայի համար: Ներքին բազմաթիվ խնդիրների պատճառով, արտասահմանում Ադրբեջանի կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում: Թուրքիան Ադրբեջանից կարող է տնտեսական շահ ստանալ, եւ արդեն ստացել է: Եթե նույնիսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը այնքան կարեւոր չէ Թուրքիայի համար, քան, օրինակ, Վրաստանի համար, բայց այն, այնուամենայնիվ, ինչ-որ բան նշանակում է»,- ընդգծել է նա:



Ադրբեջանցի քաղաքական գործիչը գտնում է, որ Բաքվի եւ Անկարայի հարաբերություններում քաղաքկան բաղկացուցիչը էական չէ: Նա համոզվածություն է հայտնել, որ Թուրքիայի շահերի աջակցության հարցում Ադրբեջանը հայտարարություններից այն կողմ չի գնա: «Ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերություններն այսօր շատ ավելի լավ են, քան Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունները: Բաքուն կփորձի չեզոք մնալ: Չեմ կարծում, որ Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի պատճառով կընդհատեն տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ մեծ խնդիրներ չեն սպասվում»,- ընդգծել է Մուստաֆաեւը, գրում է analitika.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---