Ստարտափը մշակել է սմարթֆոնի համար նախատեսված լիցքավորման ամենափոքր սարքը

Ստարտափը մշակել է սմարթֆոնի համար նախատեսված լիցքավորման ամենափոքր սարքը

PanARMENIAN.Net - Բրիտանական ստարտափը մշակել է բջջային տեխնիկայի համար նախատեսված The Nipper լիցքավորման ամենափոքր սարքը: Քրաուդֆանդինգը Kickstarter հարթակում հաջողությամբ ավարտվել է` նախագիծը հավաքել է արատդրության համար անհրաժեշտ գումարը:

Լիցքավորման սարքն աշխատում է AA տիպի 2 մարտկոցով: The Nipper-ը երկու մասից բաղկացած 17x17x17 մմ չափի խորանարադ է 10 գրամ քաշով: Սարքից օգտվելու համար հարկավոր է անջատել գաջեթի երկու կեսերը և նրանց միջև տեղադրել երկու AA կարգի մարտկոց: Ժամանակակից սմարթֆոնի մարտկոցը նոր AA մարտկոցների օգտագործման դեպքում կլիցքավորվի 15-20 տոկոսով:

The Nipper-ն աշխատում է micro-USB-ով գործող սարքերի հետ: Ըստ հեղինակների, այժմ նրանք աշխատում են Apple բջջային սարքերի համար նախատեսված նման տիպի լիցքավորման սարքի վրա: The Nipper ձեռք բերելու համար պետք է նախագծին նվիրաբերել մոտ 12 ֆունտ ստերլինգ` մոտ 8900 դրամ ընթացիկ փոխարժեքով: Սարքերի առաջին խմբաքանակի առաքումը ծրագրված է 2016-ի ապրիլին:

Քրաուդֆանդինգը մարդկանց (դոնորներ) կոլեկտիվ համագործակցությունն է, որոնք կամավոր միավորում են իրենց փողերը կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, ինտերնետի միջոցով` սատարելու համար այլ մարդկանց կամ կազմակերպությունների (շահառուների) ջանքերին սատարելու համար: Միջոցների հավաքագրումը կարող է տարբեր նպատակներ ունենալ, այդ թվում նաև սթարթափների և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորում, ազատ ծրագրային ապահովման ստեղծում, շահույթի ստացում համատեղ ներդրումներից և այլն:

Kickstarters –ը կայք է քրաուդֆանդինգի մեխանիզմով ստեղծագործական, գիտական կամ արտադրական նախագծերի իրականացման նպատակով դրամական միջոցների հավաքագրման համար: Կայքը ֆինանսավորում է տարբեր նախագծեր, այդ թվում անկախ կինեմատոգրաֆի ֆիլմերն ԱՄՆ-ում, կոմիքսների, տեսախաղերի ստեղծում և այլն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---