Գերմանիայի ՆԳՆ. Ազատ տեղաշարժը Եվրոպայում վտանգված է

Գերմանիայի ՆԳՆ. Ազատ տեղաշարժը Եվրոպայում վտանգված է

PanARMENIAN.Net - Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը հայտարարել է, որ ազատ տեղաշարժը Շենգենի գոտում կարող է վտանգի տակ հայտնվել:

«Հուսով ենք, որ դա տեղի չի ունենա, մենք կողմ ենք Շենգենին, հատկապես Գերմանիան, սակայն եթե ոչ ոք չի պահպանում օրենքը, Շենգենը վտանգված է»,-հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը BBC-ին տված հարցազրույցում` պատասխանելով Շենգենի համաձայնությունը չեղյալ հայտարարելու հավանականության մասին լրագրողի հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնեց Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը Բեռլինում իր գերմանացի պաշտոնակից Թոմաս դը Մեզիերի հետ հանդիպմանը:

Շենգենի գոտում ընդգրկված է 26 եվրոպական երկիր, որոնք պայմանավորվել են ներքին սահմաններին սահմանային հսկողությունից հրաժարվելու մասին:

Արտաքին սահմանների անվտանգության գծով ԵՄ Frontex գործակալությունը հայտնել է, որ 2015-ին միության սահմանները հատել է 340 հազար միգրանտ, այն դեպքում, երբ 2014-ի ամբողջ ընթացքում նրանց թիվը եղել է 280 հազար: Գործակալությունը նշում է, որ ապօրինի ներգաղթյալների հիմնական մասը Սիրիայից են և Աֆղանստանից, նրանք հիմնականում ժամանում են Թուրքիայի և Հունաստանի տարածքով:

Օգոստոսի 20-ին մոտ 50 փախստական գրոհել է ոստիկաններին Գերմանիայի Թյուրինգիայի դաշնային շրջանում, բախման հետևանքով 13 մարդ վիրավորվել է: Ըստ Էրֆուրտ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչների, անկարգությունները սկսվել են օգոստոսի 19-ի երեկոյան Զուլ քաղաքի փախստականների համար նախատեսված ապաստարանում, երբ միգրանտներից մեկը սկսել է պատռել Ղուրանի էջերը` ագրեսիա հրահրելով այլ մոտ 20 փախստականների մոտ: Ավելի ուշ նրանց է միացել ևս 30 փախստական:

Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ: Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ մոտ 800 հազար փախստականի ներհոսք են ակնկալում, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը:

Օգոստոսի 20-ին Մակեդոնիայի կառավարությունն արտակարգ իրավիճակ հայտարարեց Հունաստանի հետ սահմանին և լիացուցիչ զինվորական ստորաբաժանումներ տեղակայեց այնտեղ` կանխելու համար ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր:

Մակեդոնիան «հուսալի արահետ է» դարձել միգրանտների համար, որոնք ամեն գնով նպատակ ունեն հասնելու Արևմտյան Եվրոպա:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: «Այսօր աշխարհում փախստականների հետ կապված ամենախորը ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից ի վեր: Եվրոպան փորձում է ընդունել մարդկանց հոսքը, որոնք ապաստան են փնտրում մեր սահմաններում»,-ասել է նա: Եվրահանձնակատարը նշել է, որ ինչպես և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, նա մտահոգված է միգրանտների հետ կապված իրավիճակով ԵՄ անդամ երկրներում:

Ապօրինի ներգաղթյալների քանակը Եվրոպայում տարբեր գնահատականներով 5-7 միլիոնի է հասնում: Ապօրինի միգրանտների հիմնական հոսքն ընդունում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան: Այդ երկրներից յուրաքանչյուրում 1-1,5 մլն ապօրինի ներգաղթյալ կա, ամեն տարի նրանց թիվն աճում է մոտ 100 հազարով: Մինչդեռ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Կալե քաղաքում ապօրինի ներգաղթի դեմ պայքարի համատեղ կենտրոն կբացեն, հայտնել է Sky News-ը:

Կենտրոնի հիմնական նպատակը լինելու է «կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամների հայտնաբերումն ու միգրանտների ապօրինի ներհոսքի կասեցումը հյուսիսային Ֆրանսիա, որտեղից նրանք Լա Մանշով անցնում են Մեծ Բրիտանիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---