49  22.08.15 - «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի շրջանակներում անցկացվող լողափնյա վոլեյբոլի մրցաշար Սևանում

Լողափնյա վոլեյբոլի մրցաշար Սևանում. Եզրափակիչը կկայանա հոկտեմբերին՝ սպորտային փառատոնի ժամանակ

Լողափնյա վոլեյբոլի մրցաշար Սևանում. Եզրափակիչը կկայանա հոկտեմբերին՝ սպորտային փառատոնի ժամանակ

PanARMENIAN.Net - «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում օգոստոսի 22-ին և 23-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աջակցությամբ կայացել են լողափնյա վոլեյբոլի մրցումները, որի կազմակերպիչներն էին «Կոկա-Կոլա» ընկերությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Գլոբալ Շեյփերս Երևան»-ը և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունը:

Սևանա լճի ափին` «Մարիա Ռեզորթում» երկու օր տևած սիրողական մրցաշարին մասնակցել է շուրջ 200 ակտիվ երիտասարդ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Նրանք նախապես թիմեր էին կազմել և գրանցվել գործընկերների, համակուրսեցիների ու ընկերների հետ:

«Ուրախ եմ, որ Հայաստանում սպորտով զբաղվելը գնալով նորաձև է դառնում, և տարատեսակ սպորտաձևեր, այդ թվում վոլեյբոլը, մեծ տարածում են գտնում: Ակտիվ և առողջ ապրելակերպը պետք է առաջնային խնդիր լինի հատկապես երիտասարդության շրջանում: «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը մեծ ակտիվություն է ստեղծել տարբեր տարիքային խմբերի, սպորտային և ոչ սպորտային կենսակերպ վարող մարդկանց համար: Նմանատիպ ծրագրերը արժանի են միայն խրախուսանքի», - ասել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի քարտուղար Կարեն Ասմարյանը:

Մրցաշարի արդյունքում հաղթող ճանաչված թիմերի եզրափակիչ խաղը կկայանա հոկտեմբերի 17-ին նախատեսված ծրագրի սպորտային փառատոնի ժամանակ: Եզրափակչին զուգահեռ նաև հեծանվային մարաթոն կկազմակերպվի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---