Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Օրհան Փամուկին Նոբելյան մրցանակի հանձնումը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը ողջունել է թուրք գրող Օրհան Փամուկին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի հանձնումը: «Մենք իրոք ողջունում ենք այս որոշումը, որը ժամանակով համընկավ ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունման հետ»,- հայտարարել է Վ. Օսկանայնաը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, այդպիսով Թուրքիային ուղղված ազդանշանը, ավելի հնչեղ եւ ուժեղ դարձավ, եւ այդ երկիրը չի կարող արդարանալ` ֆրանսիացիների կողմից օրենքի ընդունումը Թուրքիային ԵՄ չթողնելու դեմ ուղղված շահարկումներ անվանելով: Ինչպես հայտնել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, Փամուկը ճիշտ ուղու վրա է գտնվում: «Հուսամ, որ ֆրանսիական խորհրդարանի որոշումը եւ Փամուկին Նոբելյան մրցանակ հանձնելը Թուրքիայի կցուցադրեն ճիշտ ուղին: Թուրքիան պետք է հասկանա, որ Հայաստանը չի ցանկանում նրան նսեմացնել, այլ ցանկանում է միասին հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ այդ խոչընդոտի հաղթահարմանը»,- ընդգծել է Օսկանյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---