Ադրբեջանը չպետք է հույս դնի ՄԱԿ-ի վրա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Գլխավոր Վեհաժողովում ծրագրված է նախկին ԽՍՀՄ տարածքում առկա սառեցված հակամարտությունների քննարկումը: Քննարկվող հարցերի շարքում ծրագրվում է բարձրացնել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, հայտնում է Day.az-ը: Ինչպես այսօր հայտնել է Ադրբեջանի քաղաքական նորամածությունների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդողլուն, չնայած կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբից ՄԱԿ տեղափոխելու վերաբերյալ հայտարարություններին, Ադրբեջանը չպետք է հույս դնի նման որոշման դրական ավարտի վրա: «ՄԱԿ-ի անաչառությունը կասկածի տեղիք է տալիս: Այսպես, ՄԱԿ-ը 30 անհաջող բանաձեւ է ընդունել վրաց-աբխազական հակամարտության վերաբերյալ: Իսկ վերջին բանաձեւը, որ ընդունվել է նախորդ ուրբաթ, ողջ մեղքը բարդում է Թբիլիսիի վրա հակամարտության սրման համար: Այդ պատճառով ես գտնում եմ, որ Ադրբեջանը չպետք է հույս դնի ՄԱԿ-ի վրա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ էլիտար նմիջազգային հարթակը դեռ համադարման չէ մեր խնդրի համար»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---