Ստարտափը «խելացի տեսախցիկ» է մշակել տնային տեսադիտարկման համար

Ստարտափը «խելացի տեսախցիկ» է մշակել տնային տեսադիտարկման համար

PanARMENIAN.Net - Կալիֆորնիական ստարտափը Butterfleye «խելացի տեսախցիկ» է մշակել տնային տեսադիտարկման համար: Մոտ 24 ժամում սարքը հավաքել է արտադրության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները քրաուդֆանդինքի Indiegogo հարթակում:

Տեսախցիկը սկսում է տեսագրել պատկերը միայն եթե շարժման ցուցիչն ինչ-որ ակտիվություն է գրանցում: Տեսախցիկը կառավարող ծրագրային ապահովումը ունակ է տարբերակել դեմքերն ու անտեսել ընտանի կենդանիների շարժումները: Տեսախցիկն օգտագործում է ամպային շտեմարանը և կարողանում է ծանուցումներ ուղարկել տիրոջ հեռախոսին: Ներկառուցված մարտկոցը թույլ է տալիս գաջեթին 2 շաբաթ աշխատել առանց հավելյալ լիցքավորման, իսկ եթե Wi-Fi-ով ինտերնետը հասանելի չէ, Butterfleye-ը մինչև 12 ժամ կպահպանի տեսագրությունն ու կներբեռնի այն ամպային շտեմարան առաջին իսկ հնարավորության դեպքում:

Ըստ սարքի հեղինակների, տեսախցիկը ֆիքսում է կեղծ գործարկումներն ավելի լավ, քան մրցակիցների մեծ մասը: Սարքը կառավարող ալգորիթմը վերլուծում է պատկերի փոփոխությունները կադրում և կարողանում է անտեսել պատուհանից այն կողմ ճոճվող ծառերը, լուսավորության փոփոխությունը կամ շարժումը հեռուստացույցի էկրանին:

Նման հնարավորություններով սարքեր գոյություն ունեին նաև նախկինում, սակայն Butterfleye-ի հեղինակները պնդում են, որ հենց այդ տեսախցիկում են միավորված բոլոր անհրաժեշտ գործառույթները տնային տեսադիտարկման համար: Butterfleye ձեռք բերելու համար հարկավոր է նախագծին նվիրվաբերել $199` մոտ 96 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով: Առաջին խմբաքանակի առաքումը նախատեսվում է 2016-ին:

Քրաուդֆանդինգը մարդկանց (դոնորներ) կոլեկտիվ համագործակցությունն է, որոնք կամավոր միավորում են իրենց փողերը կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, ինտերնետի միջոցով` սատարելու համար այլ մարդկանց կամ կազմակերպությունների (շահառուների) ջանքերին սատարելու համար: Միջոցների հավաքագրումը կարող է տարբեր նպատակներ ունենալ, այդ թվում նաև սթարթափների և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորում, ազատ ծրագրային ապահովման ստեղծում, շահույթի ստացում համատեղ ներդրումներից և այլն:

Indiegogo-ն քրաուդֆանդինգի միջազգային հարթակ է, որը հիմնվել է 2008 թ.: Կենտրոնակայանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---