Բաքվում ցուցարարները ձվեր եւ բանջարեղեն են նետել Ֆրանսիայի դեսպանատան վրա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) մի խումբ ակտիվիստներ եւ ղարաբաղյան պատերազմի վետերաններ չարտոնված պիկետ են կազմակերպել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ: Ակցիայի ընթացքում ցուցարարները ձվեր, լոլիկներ եւ սմբուկներ են նետել Ֆրանսիայի դեսպանատան վրա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցույցի մասնակիցները դեսպանատան ներկայացուցչին են հանձնել պիկետի բանաձեւը: ՂԱԿ-ի հաղորդմամբ, ոստիկանությունը ձերբակալել է 18 ցուցարարների: Բանաձեւում պահանջվում է անհապաղ չեղյալ հայտարարել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որը քրեական պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության ժխտման համար, դադարեցնել Ֆրանսիայի դեսպանատան գործունեությունը Բաքվում, հեռացնել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թվից, դադարեցնել ֆրանսիական ընկերությունների գործունեությունն Ադրբեջանում, Ֆրանսիան հայտարարել Ադրբեջանին ոչ բարեկամական երկիր, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---