Լիբանանի հայերը թուրք խաղաղապահների դեմ ուղղված բողոքի ցույց են անցկացրել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Բեյրութում` Նահատակների հրապարակում, անցավ Լիբանանի հայ համայնքի բազմահազար ցույցը` ուղղված ՄԱԿ-ի ուժերի կոնտինգենտում առկա երկրի հարավում տեղակայված թուրք խաղաղապահների դեմ: Լիբանանի բոլոր ծայրերից հավաքված հայերը նշել են, որ 1916 թվականի թուրքերի իրագործած սպանդի զոհ է դարձել նաեւ լիբանանյան մտավորականությունը: Ցուցարարները Հայաստանի, Լիբանանի եւ Ֆրանսիայի դրոշները, ինչպես նաեւ պլակատներ էին տանում` արաբերեն եւ անգլերեն լեզուներով` կոչ անելով դուրս հանել խաղաղապահներին երկրից. «Մարդասպանները չեն կարող խաղաղապահ լինել», «Թուրքական բառարանում գոյություն չունեն «արդարություն» եւ «խաղաղություն» բառերը, այլ միայն «ոչնչացում», «տեղահանում», «Թուրքիային չեն սպասում Լիբանանում»,- հայտնում է Groong-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---