Թուրքիայի խորհրդարանը կքննարկի «Ալժիրում ցեղասպանության մասին» հարցը18 հոկտեմբերի 2006 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանը սկսեց քննարկել «Ֆրանսիայի կողմից անցյալ դարի կեսին Ալժիրում իրագործած ցեղասպանության մասին» հարցը: Այն բանից հետո, երբ ֆրանսիական խորհրդարանը օրինագիծ ընդունեց Օսմանյան Թուրքիայում Առաջին աշխարհամարտի ժամանակ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ, Թուրքիայի խորհրդարանի իրավաբանական ենթակոմիտեն սկսեց քննարկել նմանատիպ օրինագծի ընդունման հնարավորությունը, որով «Ֆրանսիան կդատապարտվի Ալժիրում իրագործած ցեղասպանության համար»: Կոմիտեի առաջին նիստում անդամները լսել են Պատմաբանների թուրքական ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուի զեկույցը եւ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունները: Ըստ Ղալաչօղլուի, «Օսմանյան կայսրության ժամանակ հայերը թուրքերից առավել ազատ են եղել, չեն զորակոչվել զինծառայության 1876 թվականից ի վեր»: Ըստ թուրք պատմաբանի, այն երկրների պատմությունը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նույնպես «նման դեպքեր է իմացել»: Զեկույցը նաեւ պարզաբանում է, թե ինչու են թուրքերը «ստիպված եղել արտաքսել» հայերին 1915 թվականին, գրում է թուրքական «Զաման» թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |