ՅՈւՆԻՍԵՖ. Պատերազմների պատճառով 13 մլն երեխա 2015-ին դպրոց չի գնացել 3 սեպտեմբերի 2015 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում պատերազմների ու զինված հակամարտությունների պատճառով 13 մլն երեխա այս տարի զրկվել է դպրոց հաճախելու հնարավորությունից: Այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ)` «Կրթությունը վտանգված է» զեկույցում: Զեկույցի հեղինակները նշել են, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում մեծանում է սերունդ, որն ամբողջովին դուրս է մնացել կրթական համակարգից, ինչն ուղղակիորեն վտանգի տակ է դրել միլիոնավոր երեխաների լուսավոր ապագան, Al Arabiya-ին հղումով գրում է Tert.am-ը: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաները չեն հաճախում դպրոցներ, քանի որ հակամարտող կողմերն ու ահաբեկչական խմբավորումները հաճախակի են հարձակվում կրթական հաստատությունների վրա: Բացի այդ, ռազմական գործողությունների հետևանքով դպրոցներից շատերն ավերվել են: Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծվել է 1946-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից`Եվրոպայի երեխաներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտակարգ օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մանդատով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչված է պաշտպանելու բոլոր երեխաների իրավունքները և հետևել բոլոր կառավարությունների կողմից դրանց իրականացմանը: Իր աշխատանքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնորդվում է Երեխայի իրավունքների կոնվենցիայով, որը մարդու իրավունքների վերաբերյալ աշխարհի ամենից լայնորեն ընդունված համաձայնագիրն է: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու, յուրաքանչյուր երեխայի համար հավասար իրավունքներ և համայնքային զարգացմանը երեխաների մասնակցությունն ապահովելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |