ԵՄ. Թուրքիան չպետք է շահարկի Ֆրասնիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունման փաստը

PanARMENIAN.Net - «Թուրքիան պետք է ձեռնպահ մնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆրանսիական խորհրդարանի ընդունած օրինագիծը որպես երկրի ներսում խոսքի ազատության սահմանափակումները պահպանելու արդարացում օգտագործելուց», - հայտարարել է Անկարայում Եվրամիության ներկայացուցիչ Հանս-Յորգ Քրեչմերը: Նրա խոսքերով, «ֆրանսիական օրինագիծն արգելում է կոնկրետ մեկ հայտարարություն անելը, այսինքն` թե ցեղասպանություն չի եղել, մինչդեռ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը օգտագործվում է հիմնական քաղաքական հարցերով հրապարակային բանավեճերը կանխելու համար»: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք պնդում են, թե Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Եվրամիությանը զրկում է Անկարայից բարեփոխումներ պահանջելու իրավունքից: Մասնավորապես, նրանց համոզմամբ, Եվրամիությունը բարոյական իրավունք չունի պահանջել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերացումը կամ փոփոխումը, որով քրեական պատիժ է նախատեսված «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Նշենք, որ հիշյալ հոդվածով դատարանի առջեւ են կանգնել մի շարք թուրք մտավորականներ, այդ թվում գրականության բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆաքը, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---