ՅՈւՆԵՍԿՕ. Հնագիտական պեղումների վայրերը Սիրիայում թալանվում են «արդյունաբերական մասշտաբով»

ՅՈւՆԵՍԿՕ. Հնագիտական պեղումների վայրերը Սիրիայում թալանվում են «արդյունաբերական մասշտաբով»

PanARMENIAN.Net - Հնագիտական պեղումների վայրերը Սիրիայում թալանվում են «արդյունաբերական մասշտաբով», իսկ հայտնաբերված նմուշների վաճառքից ստացված գումարները օգտագործվում են «Իսլամական պետության» գրոհայիններին ֆինանսավորելու համար: Այս մասին հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Արբանյակներից արված լուսանկարների վրա երևում է, որ հնագիտական պեղումների վայրերը Սիրիայում պատված են հարյուրավոր կետային ապօրինի փորված փոսերով: Դա վկայում է «արդյունաբերական մասշտաբի թալանի» մասին, հայտնում է Ինտերֆաքսը:

Բացի այդ, «Իսլամական պետության» գրոհայինները միտումնավոր կերպով ոչնչացնում են ոչ իսլամական մշակույթին չպատկանող պատմական օբյեկտները: Այդպես, սեպտեմբերին նրանք երեք դամբարան պայթեցրին հնագույն Պալմիրայում: Շինությունները կառուցվել էին մ.թ.ա. 103-ից՝ 44 թվականներին, դրանց թվում էր նաև Էլաբելի աշտարակ-դամբարանը:

Օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները Պալմիրայում պայթյուններ իրականացրin, որոնց արդյունքում մասնակիորեն փլուզվել էր Բելի տաճարը, որը համարվում էր հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հայտարարություն էին տարածել, որ խոստանում են «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի` Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում: Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել էին, թե չեն դիպչի ավերակներին ու խոստացել էին քանդել միայն անտիկ հուշարձանները, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են:

Քաղաքում 1,5-2 հազար ահաբեկիչ կա: Սիրիական բանակը շարունակում է ուժեր կուտակել քաղաքի մատույցներում հնարավոր գրոհի համար:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել էր գրոհայինների կողմից անտիկ դարաշրջանի Բաալ Շամին տաճարի պայթեցումը սիրիական Պալմիրայում, ինչպես նաև հնագետ գիտնականի սպանությունն այդ քաղաքում: ՄԱԿ ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ծայրահեղականների գործողությունները գնահատվել են որպես «ահաբեկչություն և ռազմական հանցագործություն»: Պան Գի Մունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ դրան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---