Amazon-ը ներկայացրել է Apple TV-ի մրցակցին

Amazon-ը ներկայացրել է Apple TV-ի մրցակցին

PanARMENIAN.Net - Ամերիկյան Amazon Com. ընկերությունը ներկայացրել է Amazon Fire TV նոր հեռուստատեսային կցորդը, որը, ինչպես կարծում են ընկերությունում, կկարողանա հաջողությամբ մրցակցել Apple-ի նմանատիպ արտադրանքի հետ: Սարքը ոչ միայն ունի Apple TV-ի բոլոր առանցքային հնարավորությունները, այլ ավելին է առաջարկում օգտատերերին:

Amazon-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ Apple TV-ի համեմատ Amazon-ի գլխավոր առավելությունը Fire TV-ի թողունակությամբ տեսագրություններ վերարտադրելն է: Նոր Apple TV-ն դեռևս նման բան առաջարկել չի կարող պրոցեսորի ոչ այնքան մեծ հզորության պատճառով: Amazon-ն իր սարքում օգտագործել է հզոր 64-բիտանոց 4-միջուկանի չիպ, ինչպես նաև առանձին GPU:

Նաև հատուկ 4K-տեսագրությունների համար սարքը կօգտագործի նոր High Efficiency Video Coding կոդեկը, որի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ բարձրորակ հոսքային պատկեր առանց բուֆերի օգտագործման: Սարքն ունի 8 ԳԲ ներկառուցված հիշողություն, մինչև 128 ԳԲ հիշողության քարտն ընդլայնելու հնարավորությամբ: . Amazon-ը նաև ներկառուցել է Fire TV-ում Alexa անունով թվային ձայնային օգնականին: Siri-ի նմանությամբ այս ձայնային օգնականը կկարողանա որոնել տարբեր հեռուստատեսային բովանդակություն, ֆիլմեր ընտրել և նույնիսկ գնումներ կատարել Amazon.com-ում: $100 արժեքի դեպքում Fire TV-ն կարող է բավականին մեծ մրցակցություն ստեղծել ոչ միայն Apple TV-ի, այլ նաև այժմ ԱՄՆ-ում բավականին տարածված Roku սարքի համար:

Տեսախաղերի սիրահարների համար Amazon-ը կներկայացնի $140 արժողությամբ կոմպլեկտը, որը ներառում է Fire TV նոր սարքը, հեռակառավարման վահանակը, 32 ԳՎ հիշողության քարտը, նախապես ներբեռնված 2 խաղ և ֆիրմային խաղային կոնտրոլերը:

Apple ընկերությունը ներկայացրել է Apple TV հեռուստատեսային կցորդի չորրորդ սերունդը, որն աշխատում է tvOS օպերացիոն համակարգով։ Կցորդում հայտնվել է հավելվածների սեփական խանութը։ Մշակողները կկարողանան խանութի համար ստեղծել նոր արտադրանք ու համապատասխանեցնել գոյություն ունեցողները։ Վերջին տարբերակի համար նախատեսված է iPhone-ի ու iPad-ի հավելվածի կոդի տեղափոխումը Apple TV.

Նոր Apple TV-ում գործում են Apple Music երաժշտական հոսքային ծառայությունը, iTunes, Netflix, Hulu, HBO, Showtime և Siri հավելվածները։ Ձայնային օգնականի միջոցով հեռուստադիտողը կարող է խնդրել ցուցադրել իրեն ֆիլմեր, կամ սերիալներ՝ խոսակցական լեզվի միջոցով։ Օրինակ, «ցույց տուր հայտնի սերիալներ», «գտիր Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ ֆիլմեր», կամ «անիմացիոն ֆիլմեր երեխաների համար»։

Սարքավորմանն անհրաժեշտ է դիմել հեռակառավարման վահանակի միկրոֆոնի միջոցով։ Վահանակն ունի նաև սենսորային էկրան՝ Apple TV-ի ինտերֆեյսից օգտվելու ու ֆիլմերը արագ վերարտադրելու համար։ Այն նաև կատարում է խաղային կոնտրոլերի դեր, ինչպես Nintendo Wii-ի պարագայում է։

Շնորհանդեսի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց Apple TV-ում արդեն հասանելի Shadowmatic խաղին` մշակված հայկական Triada Studio Games-ի կողմից: Shadowmatic-ից բացի, Apple TV-ում ներկայացված են նաեւ Crossy Road, Rayman Adventures, Transistor, Guitar Hero Live, Skylanders SuperChargers և Geometry Wars 3 խաղերը: Նոր Apple TV-ն աշխատում է A8 64-բիտ պրոցեսորով։ 32 ԳԲ մոդելն արժե $149 (մոտ 72.000 դրամ), իսկ 64ԳԲ-ն՝ $199 (մոտ 96.000 դրամ)։ Նոր կցորդի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---