Apple-ը ներկայացրել է Android-ի համար նախատեսված առաջին հավելվածը

Apple-ը ներկայացրել է Android-ի համար նախատեսված առաջին հավելվածը

PanARMENIAN.Net - iOS 9 նոր օպերացիոն համակարգի հետ միաժամանակ Apple-ը Google Play Store-ում տեղադրել է Move to iOS անվճար հավելվածը, որը պարզեցնում է անցումը Android-ից iOS:

Հավելվածի օգնությամբ տեղափոխվում են կոնտակտները, հաղորդագրությունները, լուսանկարները, տեսանյութերը, հեղինակային իրավունքի պաշտպանության տեխնիկական միջոցներից զուրկ մեդիաբովանդակությունը: Հավելվածն առաջարկում է ավտոմատ կերպով ներբեռնել Android-ի համար նախատեսված անվճար հավելվածների iOS-տարբերակները և կարող է առաջարկել նմանատիպները, եթե iOS-ում դրանք չկան: Move to iOS-ը հավելում է նաև վճարովի հավելվածների iOS-տարբերակները կամ դրանց անալոգները օգտատերի ցանկալի ցուցակում:

Մասնագետները պարզել են, որ Android-ի համար Apple-ի առաջին հավելվածը մշակել էր ոչ թե Կուպերտինոյում գործող այդ ընկերությունն, այլ ամերիկյան արտադրողն ուղղակի պատճենել էր բրիտանական Media Mushroom ընկերության արդեն գոյություն ունեցող Copy My Data հավելվածը: Բրիտանական ընկերությունը մասնագիտացած է սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների և Mac-ի տվյալների ներդաշնակեցման ոլորտում:

Դա է մատնանշում հավելվածների ելքային ծածկագիրը: Իսկ Move to iOS-ի միակ տարբերությունը Copy My Data-ից Apple-ի արտոնագրային համաձայնության առկայությունն է և Media Mushroom-ի օգտատիրական ինտերֆեյսի տարրերի անհետացումը, որոնց փոխարեն Apple-ը հավելել է սեփական դիզայներական լուծումները:

Անշուշտ, Apple-ը հազիվ թե գնար հեղինակային իրավունքի նման կոպիտ ոտնահարման, և, հավանաբար, ձեռք է բերել հեղինակից օգտագործման և Copy My Data-ի վերանվանման իրավունքը, ինչն անուղղակի կերպով հաստատում է Media Mushroom-ի պաշտոնական կայքում առկա տեղեկությունը, ըստ որի համագործակցություն կա խոշոր կորպորացիաների հետ:

Apple ընկերության iOS 9 նոր օպերացիոն համակարգը սեպտեմբերի 16-ից՝ Երևանի ժամանակով 21:00-ի դրությամբ, հասանելի է ներբեռնման համար: Ինչպես հայտարարել են ընկերությունում, նոր հարթակը եզակի և օգտակար գործառույթներ ունի:

Մասնավորապես, iOS 9-ը Proactive վիրտուալ թվային օգնական ունի, որն աշխատում է Google Now սկզբունքով: Proactive-ը ցույց կտա հավելվածներն ու կոնտակտները կախված ժամանակից և տեղակայման վայրից, օրինակ, եթե սմարթֆոնի օգտատերը հաճախ է զանգահարում մի քանի կոնտակտների նույն ժամերին կամ առավոտյան է բացում Feedly-ին: Այն նաև ցույց կտա հիշեցումները, որոնում թույլ կտա բնական լեզվով և հավելվածների ներսում: Օրինակ, Spotlight-ը թույլ կտա բաղադրատոմսեր, աֆիշներ գտնել: Proactive կարելի է մտնել սվայփով դեպի ձախ:

Apple-ը խոստացել էր առավել արդյունավետ դարձնել iOS 9-ը սմարթֆոնների հին մոդելներում և պլանշետներում: Թարմացումը հնարավոր է iPhone 4s-ից սկսած և ավելի նոր մոդելներից, ինչպես նաև iPad 2-ից և ավելի նոր մոդելներից: Օրինակ, բետա թեստավորման փուլում թարմացման համար հարկավոր էր ներբեռնել 1,3 Գբ տվյալներ:

Համեմատության համար` մինչև iOS 8 թարմացման դեպքում պահանջվում էր 4,58 ԳԲ: Իսկ մարտկոցի խնայողության նոր ռեժիմը iOS-ում թույլ կտա սմարթֆոնին անջատվելուց առաջ հավելյալ 3 ժամ աշխատել: iOS 9-ի համար բազում մանրուքներ են փոխել: Օրինակ, Helvetica Neue սիստեմային տառատեսակը փոխել են San Francisco Display-ի, որն առաջին անգամ հայտնվեց Apple Watch-ում: Նաև հավելել են կարգաբերումների որոնում, փոխել են հավելվածների միջև միացման էկրանը, Siri վիրտուալ թվային օգնականի դիզայնը, թույլատրել են ընտրել կողքի կոճակի գոծառույթը` կամ ձայնի անջատում, կամ Rotation Mode:

Մեծ թարմացումներ ունեն Note, Passbook և Maps հավելվածները, ավելացել է նաև iCloud առանձին հավելվածը: Առաջինը կկարողանա աջակցել նկարների, լուսանկարների, ցանկերի և քարտեզների հետ աշխատանքին, հաշվի առնելով հասարակական տրանսպորտի երթևեկությունն ԱՄՆ-ում, Չինաստանում և Եվրոպայի մի շարք քաղաքներում: Իսկ Wallet-ում` նախկին Passbook, հավելվել են վարկային և դեբետային քարտերը Apple Pay-ին միանալու համար, զեղչերի քարտերը, մշտական գնորդի քարտերն ու տոմսերը և այլն:

iOS 9-ում iPad Air 2-ի համար հավելել են QuickType, Split View և Slide Over գործառույթներ, այլ պլանշետներում այս գործառույթները չեն լինի: Առաջինի օգնությամբ կարելի է ստեղնաշարը վերածել թրեկփադի` երկու մատի օգնությամբ, երկրորդը թույլ է տալիս աշխատել նույն էկրանի վրա 2 հավելվածի հետ, երրորդը հարկավոր է մեկ հավելվածում աշխատելու համար` միաժամանակ էկրանին այլ հավելվածի վիջեթը տեսնելու հնարավորությամբ: iPad Air 2-ը «պատկերը պատկերում» ռեժիմ կունենա, որը թույլ կտա, օրինակ, տեսանյութ նայել մեկ այլ հավելվածի վրայից: Ինչ վերաբերում է նոր օպերացիոն համակարգին watchOS 2 «խելացի» ժամացույցի համար, ապա նրա թողարկումը հետաձգվել է հայտնաբերված սխալի պատճառով: OS X-ի համար նախատեսված El Capitan թարմացումը կթողարկվի սեպտեմբերի 30-ին, իսկ watchOS 2-ի թողարկման ժամկետը դեռ հայտնի չէ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---