Անկախ Հայաստանը 24 տարեկան է

Անկախ Հայաստանը 24 տարեկան է

PanARMENIAN.Net - 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը:Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:

Մինչ այդ, 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզրը։ Թեև Խորհրդային Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում էր և չէր օգտվում իրական պետական անկախությունից, բայց այդ շրջանում ձեոք բերված հաջողությունների հիմքի վրա էր, որ հնարավոր եղավ կյանքի կոչել երրորդ հանրապետությունը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունր ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը չէր հաստատված Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական խորհրդանիշներ հաստատվեցին՝ Հայաստանի առաջին Հանրապետության դրոշն ու զինանշանը։

Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, ունենար իր դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում։ Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը: Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները։ Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարցում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ Առաքելական եկեղեցու իրավունքներր։ Հատուկ հոդված մտցվեց Հայոց ցեղասպանության և հայկական տարածքների մասին։

Հռչակագիրր հաստատում էր Հայաստանի վճռականությունը՝ Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերյալ։

Անկախության հռչակումից հետո, ինչպես և 1918-ին, Հայաստանը ստիպված էր իր պետականությունը ստեղծել պատերազմական իրավիճակում: Եվ եթե Առաջին հանրապետությունը սերունդների հիշողության մեջ կմնա Սարդարապատի հերոսամարտի շնորհիվ, ապա Երրորդ հանրապետության ծնունդն անքակտելիորեն կապված է Արցախի ազատամարտի հետ: Ադրբեջանի կողմից սկսած ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի արդյունքը դարձավ Արցախի Հանրապետության ծնունդը, ինչն էլ կարելի է համարել Երրորդ հանրապետության գլխավոր ձեռքբերումը և նվաճումը: Այժմ Հայաստանը պայքարում է ժողովրդավարական պետության կառուցման, երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման, իր քաղաքացիաների համար արժանի կենսամակարդակ ապահովելու համար:

Շնորհավոր Անկախության օրդ, Հայաստան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---