Ադրբեջանն ամբողջ գիշեր գնդակոծել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերը. Պայմանագրային է վիրավորվել

Ադրբեջանն ամբողջ գիշեր գնդակոծել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերը. Պայմանագրային է վիրավորվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 22-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ գնդակոծել է Հայաստանի սահմանամարեձ բնակավայրերը:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունում, գնդակոծության հետևանքով կրծքավանդակի շրջանում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1986 թ. ծնված Ռուսլան Մկրտչյանը:

Մկրտչյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս պահի դրությամբ Ադրբեջանին սահմանակից հայաստանյան բնակավայրերում հարաբերական հանգիստ է:

Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել: Նույն օրըհակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:

«Գիշերը հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքից՝ մեծ տրամաչափի գնդացիրներից ու դիպուկահարներից, 60 և 80 տրամաչափի ականանետերից։ Ականանետների արկերը բավականին շատ են եղել»,-ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածվող տարհանման մասին լուրերին, Հովհաննիսյանը նշեց.«Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Կոնկրետ Տավուշում այժմ ուսումնական բազա է տեղակայվել մի քանի հազար մահճակալով, ու «Շանթ-2015» զորավարժության շրջանակում տարհամնան հնարավոր սցենար է փորձարկվում»:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---