Անկարայում «դժգոհ են» Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի հայտարարություններից

PanARMENIAN.Net - Անկարայում «անտրամաբանական են» անվանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի հայտարարությունները հայ ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ի պատասխան Թուրքիայի հետ սահմանի մասին հարցին: Անկարայում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության տնօրեն Սադաթ Լաչիների խոսքերով, «յուրաքանչյուր երկիր իրավունք ունի վերահսկել սեփական սահմանները»: Նման հայտարարությունները «բացասական ազդեցություն են ունենում Թուրքիայի հասարակական կարծիքի վրա եւ նվազեցնում են թուրքերի հավատն առ Եվրամիություն եւ Ֆրանսիա»: «Այժմ Թուրքիայում շատերը Ֆրանսիան համարում են թշնամական երկիր եւ ֆարնսիացիների կողմից հայերին ցուցաբերվող աջակցությունը գնահատում են որպես կրոնական համերաշխություն», հաղորդում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ա.Կյունին նշել էր, որ եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, ապա սահմանների հարցը կլուծվի ոչ թե Անկարայում, այլ ԵՄ կենտրոնակայանում: «Այդպիսին է կարգը: Եվ անդամակցությունը ԵՄ-ին ենթադրում է բաց սահմաններ: Այժմ կարող է հարց լինել, ոչ թե սահմանները բացելու հնարավորության մասին, այլ դրանց բացման ժամկետի մասին»,-նշել է դեսպանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---